Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


8 խորհուրդ, որոնք կարող են փրկել Ձեր կյանքը

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Մեզանից յուրաքանչյուրը գիտի անվտանգության ամենակարևոր կանոնները։ Սակայն շատ հաճախ, արտակարգ իրավիճակում հայտնվելով, մենք մոռանում ենք, թե ինչ է պետք անել։

BlogNews–ը որոշել է հիշեցնել Ձեզ մի քանի կարևոր կանոններ, որոնց իմացությունը կարող է փրկել Ձեր կյանքը։

Մի օգտվեք բջջային հեռախոսից քայլելու ժամանակ

Միաժամանակ քայլելն ու սմարթֆոնից օգտվելը չափազանց մեծ ծանրաբեռնվածություն է Ձեր ուղեղի համար, որը շատ հաճախ Ձեր ուղեղի հնարավորություններից վեր է։ Այսպես քայլելով՝ Դուք շատ հաճապ չեք նկատում այն բաները, որոնք պետք է նկատել. դա կարող է շատ վտանգավոր լինել կյանքի համար՝ հատկապես փողոց անցնելիս և զբաղված մայթով քայլելիս։

Ճիշտ կարգավորեք մեքենայի կողային հայելիները

Կարգավորեք մեքենայի կողային հայլիներն այնպես, որ հազիվ թե կարողանաք տեսնել Ձեր մեքենայի կողքերը։ Այդ եղանակով Դուք կարող եք ավելի լավ տեսադաշտ ապահովել ինքներդ Ձեզ համար։ Կողային հայելիներով Դուք պետք է կարողանաք տեսնել Ձեր ետևից շարժվող բոլոր ավտոմեքենաները։ Լավագույն կարգավորման համար նստեք վարորդի նստատեղում և միայն այդ ժամանակ կարգավորեք հայելիները։

Մի փչեք փրկարար բաճկոնը ինքնաթիռից իջնելուց առաջ

Մասնագետները բացատրում են, որ ինքնաթիռի մեջ փրկարար բաճկոնը փչելը միայն կբարդացնի ինքնաթիռից դուրս գալու գործընթացը։ Այդ իսկ պատճառով պետք է ամեն կերպ դուրս գալ ինքնաթիռից և նոր փչել բաճկոնը։

Մշտապես Ձեզ հետ ունեցեք հակաալերգիկ դեղահաբեր

Դուք երբեք չեք կարող հասկանալ, թե երբ Ձեզ մոտ ալերգիկ գործընթաց կսկսվի։ Մշտապես Ձեզ հետ ունեցեք այդ հաբերը՝ հատկապես երկար ճանապարհորդության կամ արշավի գնալիս։

Մարդու օրգանիզմի հնարավորությունները սահմանափակ են

Մարդը կարող է 3 րոպե ապրել առանց օդի, 3 օր՝ առանց ջրի և 3 շաբաթ՝ առանց ուտելիքի։ Մշտապես հիշեք այս թվերը։

Երբեք մի հեռացրեք սուր գործիքը վերքից

Մասնագետները պնդում են, որ ոչ մի դեպքում չի կարելի վերքից հեռացնել դանակը կամ այլ կտրող-ծակող գործիքը։ Վերքի մեջ մնալով՝ այն կանգնեցնում է արյունը և չի թողնում, որ Դուք արնաքամ լինեք։ Դրա փոխարեն փորձեք էլ ավելի քչացնել արյան արտահոսքը վերքից և անմիջապես շտապ օգնություն կանչեք։

Հրդեհի ժամանակ, ինչքան հնարավոր է, մոտ եղեք հատակին

Հրդեհի առավել վտանգավոր մասը ծխից խեղդվելն է։ Ծուխն առավել մեծ քանակով կուտակվում է առաստաղի մոտ, այդ իսկ պատճառով պետք է իջնել հատակին ինչքան հնարավոր է ցածր մակարդակի վրա և այդպես տեղաշարժվել։

Մշտապես Ձեզ մոտ ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ, հարազատների կոնտակտներ և բժշկական քարտ

Եթե Ձեզ մոտ լինեն վերը նշված բոլոր փաստաթղթերը, ապա ցանկացած մարդ կկարողանա արդյունավետ օգնություն ցույց տալ Ձեզ։ Կարևոր է նաև ունենալ հարազատների հեռախոսահամարները, ում մարդիկ կկարողանան զանգահարել, եթե Ձեզ հետ ինչ-որ բան պատահի։

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community