Yerevan, 11.February.2026,
00
:
00
BREAKING


Հայտնի «օրենքով գողի» բացառիկ հարցազրույցը

LIFE

50 հարց Կոշելյոկին

Ալեքսանդր Նիկոլաևիչ Եգորովը, ով քրեական աշխարհում հայտնի է Կոշելյոկ մականունով, տարիքն առած, միջին հասակի, ամրակազմ տղամարդ է, ով, առաջին հայացքից, ոչ մի բանով աչքի չի ընկնում: Նման տեսք ունի Մեծ Նովգորոդի միակ «օրենքով գողը»: Ու խնդիրը միայն 28 տարի բանտերում անցկացնելը չէ' «գողի» թագը կարող է ստանալ մարդ, ով ունի հատուկ որակներ: Սա բացառիկ դեպք է, երբ «օրենքով գողը» լրագրողին հարցազրույց է տալիս, այն էլ' այսքան ծավալուն:

-Ալեքսանդր Նիկոլաևիչ, ո՞ր տարիքից հայտնվեցիք բանտում:

-Նովգորոդի անչափահասների գաղութից: Առաջին անգամ ստիպած էի «ճամփորդել»: Պահակին խփեցի' տեղափոխեցին Գրյազովեց' հատուկ ուժեղացված ռեժիմով: Առաջ նման բան կար: Այնտեղ ժամկետ ավելացրին' ի հայտ եկած նոր հանգամանքների պատճառաբանությամբ: Այնտեղից տեղափոխեցին Արխանգելսկում գտնվող Տալագի' արդեն մեծերի գաղութ ու խիստ ռեժիմով: Հիմա այն չկա, փակել են:

-Անչափահասների գաղութո՞ւմ ցանկացաք «գող» դառնալ:

-Այդ մասին չէի էլ մտածում: Նովգորոդից տեղափոխվեցի Լենինգրադ, իսկ այնտեղ ծանոթացա մարդկանց հետ, ովքեր կյանք էին տեսել ու ինձ շատ բան սովորեցրին: Ինձ պատմեցին, թե ինչպես է պետք կյանքում ճիշտ ապրել: Նման «գիտելիքով» ու նման մարդկանց «ճանաչելով» ես հասկացա, որ վաղ թե ուշ ճաղերի հետևում եմ հայտնվելու: Երբ դա վերջապես եղավ, ես արդեն լավ թրծված էի:

-Ովքե՞ր են եղել ձեր ուսուցիչները:

-Հիշեցի Վոլոդյա Գորբատիին: Նա ամենից շատն էր ինձ ուշադրություն դարձնում, պատմում էր բանտի մասին: Նաև հիշում եմ' Եվսեյը, Մոնկան, Բերլը, Վալենտին «Շկվարկան» պատմում էին իրենց կյանքի փորձը: Նրանք բոլորը հրեա են ու տարիքով ինձանից շատ մեծ: Վաղուց հանգուցյալ են: Եվսեյը գնացել էր Ամերիկա, Բրայթոն բիչում էր ապրում: Հայտնի դեմք էր: Վալենտին «Շկվարկային» տասը տարի հետո նորից հանդիպեցի:

Կոշելյոկի ուսուցիչներից է եղել ռուսական քրեական աշխարհի հայտնի դեմք Բերլան'Բերլ Վուլֆի Գորովացկին: 1993-ին նա դարձավ Վասյա Պիտերսկու կնքահայրը, ով այսօր առավել հայտնի է որպես մոնախ Վարլաամ, ով իր համար գտել է Աստծուն և զղջացել նախկին կյանքի համար:

-Ինչո՞ւ եք այդքան ձգտել դեպի հրեաները:

-Նրանք շատ ճարպիկ են (ծիծաղում է): 60-ականներին Պիտերում կովկասցիներ չկային: Ավելի ուշ են սկսել հայտնվել, իսկ հրեաները շատ վաղուց են տարբեր գործերով զբաղվել: Իսկ ընդհանրապես տատիկս հրեական արմատներ ունի: Գուցե զգացել են… Շատ լավ մարդիկ էին:

-Իսկ որտեղի՞ց այդ մականունը' Կոշելյոկ:

-Ես ման էի գալիս կաշվից մեծ պորտֆելով: Այնտեղ էի պահում մանրադրամս: Շատ հարմար էր: Առաջին անգամ Լենինգրադում ինձ հենց դրանով էլ բռնեցին:

-Ի՞նչն ստիպեց գողանալ:

-Մինչև հիմա չգիտեմ: Մեծացել եմ սովորական ընտանիքում: Մայրս ու հայրս սովորական աշխատող մարդիկ էին: Դպրոցում լավ եմ սովորել:

-Ծնողներն սպասեցի՞ն, մինչև բանտից դուրս գաք:

-Այո: Նրանք մահացան 2000-ականների սկզբին: Ես արդեն վերադարձել էի Նովգորոդ: Նաև փոքր քույր ունեմ: Այստեղ է ապրում:

-Իսկ ազատության մեջ ամենաերկարը և կարճը որքա՞ն ժամանակ եք եղել:

-Ամենաերկար ժամանակը հիմա է' 1999-ից հետո: Իսկ ամենակարճը' 12 ժամ էր: Նոր էի ազատվել Նովգորոդի բանտից, անմիջապես էլի բռնեցին: Այդ օրը առավոտյան ոստիկանների վրա հարձակվել էին, ինձ վրա «բարդեցին»:

-Քննության ժամանակ չընդդիմացա՞ք:

-Ոչ:

-Իսկ վերջին խոսքի ժամանակ բան չասացի՞ք:

-Դատավորները երբեք վերջին խոսք չեն տվել: Արագ դատում էին ու վերջ:

-Եղել եք և «կարմիր», և «սև» զոնաներում: Որոտե՞ղ եք ավելի շատ եղել:

-Բոլոր զոնաները նույնն են: Ուղղակի պետք է կարողանալ պայմանավորվել: Նովգորոդում բոլոր գաղութները, բացի Բորովիչիի գաղութից, չգիտես ինչու, համարվում են «կարմիր», թեպետ բոլոր տեղերում կարգը նույնն է: Օնեգայում սկզբի համար կոտրեցին երկու ողս, իսկ հետո առաջին մեկ տարի ութ ամիսը նստացրին «одиночка»-ում: Տուլունում վարժանքների էր գալիս ՕՄՈՆ-ը: Մեկական հոգի հանում էին աստիճանների վրա, ու մինչև վազում էիր առաջին հարկ, մահակներով խփում էին: Այնտեղ միշտ դաժանորեն էին ծեծում: Իսկ ինչո՞վ ավարտվեց: Նույն Տուլունում հետո շատ ազատ ման էինք գալիս ոչ միայն մեր հարկում, այլև ամբողջ զոյայով: Դռանը խփում էինք, խնդրում թողել հյուր գնալ ու գնում էիր' ում մոտ ցանկանաս: Օնեգայում ինձ երկու մեծ մեքենա պահածո, շաքար ու ծխախոտ բերեցին: Պետը կանչեց, հարցրեց' էս բարիքի հետ ի՞նչ անենք: Ես «խորհուրդ» տվեցի բաժանել կոնկրետ մարդկանց' կոնկրետ մարդկանց միջոցով: Նայեց ինձ, լսեց, անսաց ու ոչ մի բանկա իր համար չվերցրեց: Պետերին կարգուկանոն է պետք: Մենք էլ ենք դրան կողմնակից' միայն թե մեր հասկացություններով: Եթե պետը խելացի է, երկար չի պնդում վերադաստիարակումը: Վատ է, եթե ֆորմալիստ է կամ էլ պետերի փոփոխության շրջանում ես հայտնվում: Այդ ժամանակ ամեն ինչ երկարում է կամ սկսվում նորովի: Բայց վերջիվերջո հանգստանում են, ու ամեն ինչ ընթանում է, ինչպես հարկն է:

-Պահակների վրա ինչպե՞ս էիք ազդում:

-Ոմանք վախենում էին: Մտածում էին, որ եթե խնդրանքը չկատարեն, ազատության մեջ խնդիրներ կունեն: Մյուսները կարեկցում էին ու նույնիսկ հարգում:

-Իսկ եղե՞լ է, որ «մենթերի» հետ ազատության մեջ հաշիվներ են մաքրել:

-Հատուկ ոչ մեկը նրանց հետևից չի ընկել, բայց պատահական հանդիպման ժամանակ հին վիրավորանքները կարող էին գլուխ բարձրացնել: Նայած ում բախտը ոնց կբերի:

-Իսկ Ձեր ժամանակ բանտերում ապստամբություն, հացադուլ, սպանություն եղե՞լ է:

-Էդ ընթացքում ինչ ասես' չի եղել:

-Բանտում առաջինը ո՞ր «գողին» եք հանդիպել:

-Բրիլիանտին: Շատ էինք զրուցում: Բրիլիանտը սովորեցնում էր միշտ ազնիվ լինել և թմրանյութերից հեռու մնալ: Բրիլիանտը ձգող անձնավորություն էր, ինչպես և «գողերի» մեծ մասը, ում հետ հանդիպելու առիթ եմ ունեցել: Մարդիկ ձգտում էին դեպի նա:

-Նրա հեղինակությունը ինչի՞ վրա էր կառուցվում:

-Անձնական օրինակի: Նրա խոսքը գործից երբեք չէր տարբերվում:

-Նրանից վախենո՞ւմ էին:

-Նրա որոշումներն անմիջապես օրենք էին դառնում և կատարվում առանց այլևայլության: Նա ճիշտ մարդ էր:

-Որտե՞ղ ու ե՞րբ ձեզ առաջարկ եղավ դառնալ «օրենքով գող»:

-Տուլունում: Այնտեղ շատ գողեր կային… Բանտում մարդը ոնց որ ռենտգենի տակ լինի: Ամբողջ էությունը տեսանելի է: Ինձ մոտենում էին, ու պարզապես կյանքից էինք խոսում: Առավել հաճախ զրուցում էինք Սլավա Իվանկովի (Յապոնչիկ) հետ: Շատ շփվող էր: Հետո հարցրին' ուզո՞ւմ ես ընտանիք մտնել: Սկզբունքորեն կարող էի ինքս էլ դիմել: Դրանում ոչ մի ամոթ բան չկար: Նույն կերպ կխոսեինք, ու հարցը կլուծվեր:

-Քվեարկեցին, ինչպես կուսակցական ժողովո՞ւմ:

-Ոչ (ժպտում է): Ամեն ինչ շատ պարզ է: Ոչ մի բյուրոկրատիա:

-Ո՞վ էր ստորագրել:

-Բոլոր գողերը, որ այն ժամանակ ինձ հետ նստած էին' Ազոն, Յապոնչիկը, Դաթոն (Տաշքենդցին), Ռոինը, Սլավա Կրիլան, Սեմերիկը, Մերաբ Մաֆիան, Աշոտը, Լեոն, Ռեզոն (Բաթումցի), Տիմուր Ցիկոն:

-Իսկ Դուք սանիկներ ունե՞ք:

-Ոչ: Չեմ հանդիպել այնպիսիններին, ում համար անունովս կերաշխավորեի:

-Ձեր «գողական» կենսագրությունը մաքո՞ւր է:

-Ոչ մեկն ինձ որևէ բանում չի կարող մեղադրել:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform