Փարիզի քաղաքապետը՝ Քարդաշյանի վրա կատարված հարձակման մասին
LIFEՓարիզի քաղաքապետ Անն Իդալգոն քննադատել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի վրա Փարիզի հյուրանոցներից մեկում կատարված հարձակումը, փոխանցում է Le Progres-ը:
«Ես իմ կողմից իմ աջակցությունն եմ հայտնում նրան և ցանկանում եմ ասել, որ նրան մշտապես սպասում են Փարիզում: Ես վստահ եմ, որ ոստիկանությունը կհաստատի հարձակում գործած անձանց ինքնությունն ու կձերբակալի նրանց»,-ասել է Իդալգոն:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը կազդի տուրիստական ոլորտի վրա, որը տուժել է 2015թ. տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո: Ավելի վաղ հաղորդվել է, որ Քարդաշյանը լքել է Փարիզը:
Reuters-ի տեղեկություններով՝ Քարդաշյանի մոտից միլիոնավոր դոլար արժողությամբ զարդեր են գողացել:
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026
4
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
5
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



