Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանի եկող տարվա խիստ կրճատված բյուջեն գաղտնի է պահվում հանրությունից. «Ազադլըգ»

ECONOMICS

Ադրբեջանի կառավարությունը երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին անցկացված նիստում քննարկել է 2016 թվականի պետբյուջեի, ընթացիկ բյուջեի կատարողականի, բյուջեով ֆինանսավորվող նախագծերի, հաջորդ երեք տարիների համար հավանական բյուջեի ցուցանիշների, ինչպես նաեւ 2016 թվականի եւ հաջորդ երեք տարիներին տնտեսական եւ սոցիալական զարգացման հայեցակարգի ու կանխատեսումների ցուցանիշների հետ կապված հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, նիստում ընդունված եկող տարվա բյուջեի չափի վերաբերյալ հանրությանը որեւէ տեղեկություն չի հաղորդվել, ինչն ադրբեջանական հանրության մեջ տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

Ադրբեջանցի տնտեսագետ Մահամադ Թալըբլըն թերթի հետ զրույցում հարցի առնչությամբ ասել է, որ կառավարությունը հանրությունից եկող տարվա բյուջեի չափը գաղտնի է պահում դրա «պարամատրերն անորոշ լինելու, ինչպես նաեւ նոյեմբերի 1-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված' չցանկանալով ընդդիմության համար տարբեր շահարկումների առիթ դարձնել»:

Տնտեսական հարցերով փորձագետ Գուբադ Իբադօղլուի կարծիքով' Ալիեւի նախագահությամբ կառավարության նիստում քննարկումներն ամբողջությամբ գաղտնի են անցկացվել, քանի որ իր հայրենի կառավարությունը «հիվանդ ապագայի մասին հստակ կարծիք չի կարողանում հայտնել»:

«Կասկած չկա, որ նիստում խոսք է գնացել եկող տարվա պետբյուջեյում սոցիալական ծախսերը կրճատելու մասին: Այսինքն, մեր կառավարությունը ելքը տեսնում է քաղաքացու գրպանը մտնելու մեջ: Այդ պատճառով էլ իրենց որոշումները մինչեւ ընտրություններ գաղտնի են պահում», -ասել է նա' նշելով, որ իշխող վերնախավն «այնպիսի վիճակի է հասցրել երկիրը, որ ապագա բյուջեի հետ կապված ողջամիտ հայտարարություն անել չի կարողանում»:

Անդրադառնալով թեմային' virtualaz.org կայքը հավանական է համարել, որ Ադրբեջանի կառավարությունը եկող տարվա բյուջեի ձեւավորման մեջ նավթի գինը կարող է հաշվարկել մեկ բարելի դիմաց 50-55 դոլար չափով, եւ ենթադրել, որ հենց այդ պատճառով է, որ բյուջեի հետ կապված քննարկումները գաղտնի են պահվել հանրությունից:

«Նավթի գինը բյուջեում 50-55 դոլար հաշվարկելը նշանակում է, որ բյուջեի եկամուտների եւ ծախսերի բաժիններում լուրջ նվազում է լինելու: Իսկ դա խորհրդարանական ընտրությունների շեմին կարող է տարբեր շահարկումների պատճառ դառնալ: Ենթադրվում է, որ եկող տարվա պետբյուջեում շինարարությանը հատկացվող ֆինանսական միջոցներին զուգահեռ լուրջ կրճատումներ կարվեն նաեւ սոցիալական ուղղվածության նախագծերում», -նշել է կայքը' իր կանխատեսումը հիմնավորելով այն բանով, որ 2016 թվականի պետբյուջում Ռուսաստանի Դաշնությունը նավթի գինը հաշվարկել է մեկ բարելի դիմաց 50 դոլար չափով:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced