Սիրուշոն ներկայացրել է իր նոր երգի անոնսը
VIDEOՍեպտեմբերին Սիրուշոն երկրպագուներին տեղեկացրեց իր վերադարձի եւ սպասվող անակնկալների մասին։ Սիրված երգչուհին տեւական լռությունից հետո մի ամբողջ ալբոմ էր ձայնագրել՝ ներկայացնելու իր երաժշտությունը լսողներին եւ գնահատողներին։ Սկզբում հրապարակվեցին մի քանի կադրեր «Արմատ» ալբոմի ֆոտոշարքից, հետո թողարկվեց «Զարթոնք» երգի տեսահոլովակը։
Իսկ հիմա 29-ամյա երգչուհին պատրաստվում է երկրպագուների դատին հանձնել ալբոմի երկրորդ երգը՝ «Դեր Զոր»։ Անգլալեզու ստեղծագործությունը պատմում է 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից եւ այլ վայրերից սիրիական անապատ քշված հայ գաղթականների մասին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



