Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն իր կարծիքն է արտահայտել Քիմ Քարդաշյանին կողոպտելու վերաբերյալ
LIFEOperativ.am-ը գրում է.
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն սկանդալային և ապշեցնող է անվանել Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու դեպքը:
Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ֆրանսիայի ԱԳՆ-ն, սակայն, հորդորել է զերծ մնալ քաղաքական շահարկումներից:
«Այն, ինչը տեղի է ունեցել, ապշեցում է, և առաջին մարդը, ով ապշել է, հենց ինքն է: Այո՛, դա դաժան է և սկանդալային: Համենայն պես, ճիշտ չէ այդ թեման քաղաքական նպատակներով օգտագործելը»,- հայտնել է Էյրոն «TV5Monde» հեռուստաընկերության եթերում:
Էյրոն ընդգծել է, որ ֆրանսիական իշխանություններն ահաբեկչություններից հետո մոբիլիզացրել են ուժերն իրենց քաղաքացիների և զբոսաշրջիկներ անվտանգությունն ապահովելու հարցում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



