7 սխալներ, որ մենք անում ենք հագուստ ընտրելիս (լուսանկարներ)
PHOTOԱնվերջ կարելի է մարզվել մարզասրահներում, կամ միայն խնձոր ուտել, առավոտյան վազել, գեղեցիկ կազմվածք ունենալ և ընդհամնեը սխալ հագուտ կրելով՝ փչացնել այդ ողջ աշխատանքը:
Այսօր Past.am-ը ձեզ կօգնի հագուստի ճիշտ ընտրություն կատարել և ավելի ընդգծել ձեր մարմնի բարեմասնությունները:
-
Խոշոր վանդակներ
Մեծ վանդակներով հագուստը փչացնում է կազմվածքը: Այն ոճային տեսք է տալիս, սակայն նաև ավելորդ կիլոգրամներ է ավելացնում: Նախընտրությունը տվեք ավելի մանր վանդակներով հագուստին:
-
Հորիզոնական պրինտ
Հորիզանական պրինտը կարծես ավելի է լայնացնում և ձգում մարմինը: Փոխարենն ընտրեք ուղղահայաց պրինտով հագուստ:
-
Ավելորդ դեկորներ
Ավելորդ դեկորներն ավելի գեր են ցույց տալիս: Ընտրեք համեստ նախշազարդերով հագուստ, ինչպես օրինակ աջ կողմի նկարում:
-
Խոշոր պրինտներ և հորիզոնական տարրեր
Ինչպես նշեցինք՝ խոշոր պրինտները մարմինն ավելի են մեծացնում, և դրանց ավելի են օգնում նաև նման թելիկներով կոշիկները: Սակայն, ինչպես տեսնում եք աջ կողմի նկարում՝ նման կիսաշրջազգեստն ավելի ձիգ է ցույց տալիս կազմվածքը: Դրան օգնում են նաև միատոն կոշիկները:
-
Լանջաբացվածք
Լուսանկաներից նույնիսկ պարզ է, որ ձախ լուսանկարում լանջաբացվածքը ծանրացնում է կազմվածքը, իսկ աջ կողմի V-ձև լանջաբացվածքն անում է դրա ճիշտ հակառակը:
-
Լայն հորիզոնական շերտեր
Հորիզոնական շերտերով հագուտից ավելի վատ կարող է լինել վառ և լայն հորիզոնական շերտորվ հագուստը: Նախընտրությունը տվեք միատոն հագուստին և գեղեցիկ գոտիներին:
-
Վառ գույներ
Վառ գույները նույնպես գիրեցնելու հատկություն ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: