Ահա թե ինչու պետք է ձախ կողմի վրա քնել
LIFEՄարդկանց մեծամասնության համար քնելը ամենացանկալի ժամանակահատվածն է, սակայն քչերը գիտեն, որ քնելու դիրքը կարող է ազդել առողջության վրա։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ձախ կողմի վրա քնելը կարող է բարելավել օրգանիզմի ընդհանուր առողջությունը։
Past.am-ը ձեզ է ներկայացնում այն առավելությունները, որոնք դուք կունենաք, եթե քնեք ձախ կողմի վրա։
-
Այն բարելավում է մեր ավշային համակարգի գործունեությունը
Ավշային համակարգը շատ կարևոր դեր է խաղում մեր օրգանիզմի համար, քանի որ այն հեռացնում է մեր մարմնից թունավոր նյութերը: Մասնագետներն ասում են, որ կրծքային ծորանը, որը ամենամեծ ավշային անոթն է, գտնվում է մեր ձախ կողմում: Հետևաբար՝ ձախ կողմի վրա պառկելով մենք արագացնում ենք ավշային համակարգի աշխատանքը:
-
Այն նաև բարելավում է ձեր փայծաղի աշխատանքը
Փայծաղը ավշայի համակարգի ամենամեծ օրգանն է և այն նույնպես գտնվում է ձախ կողմում: Ուստի՝ ձախ կողմի վրա քնելով՝ մենք օգնում ենք մեր փայծաղին ավելի լավ աշխատել: Այդպես արյունն ավելի լավ է գնում դեպի փայծաղ:
-
Արագացնում է մարսողությունը
Բարակ և հաստ աղիքները միացնող հատվածը նույնպես գտնվում է ձախ կողմում և այդ կողմի վրա պառկելով՝ մենք հեշտացնում ենք ավելորդ նյութերին ավելի արագ բարակ աղիքից տեղափոխվել հաստ աղիք:
-
Նվազեցնում է գիշերային այրոցները
-
Այն փրկում է ձեր լյարդը ծանրաբեռնվելուց
Լյարդը գտնվում է աջ կողմում և ձախ լողմի վրա քնելով՝ մենք թույլ չենք տալիս վնասակար նյութերին ծանրադեռնել մեր լյարդը:
-
Այն օգտակար է մեր սրտի համար
Սրտի ձախ հատվածը արյուն ստանում է թոքերից և այն փոխանցում է մեր մարմնին: Ուստի՝ ձախ կողմի վրա քնելով մենք կարող ենք հեշտացնել մեր սրտի գործը: Երբ մենք ձախ կողմի վրա ենք պառկում, ձգողականության շնորհիվ մեր շրջանառության համակարգը բարելավվում է՝ հատկապես մայրերակինը: