Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Երջանկությունը կշիռ ունի՝ մոտ 3-4 կգ. Շողեր Գրիգորյանը՝ նորածին որդու ու ապագա ծրագրերի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է ամուսնությունից հետո ՌԴ-ում բնակվող դերասանուհի Շողեր Գրիգորյանը, ով բոլոորվին վերջերս է մայր դարձել: Նրա հետ խոսել ենք նոր կարգավիճակի, աշխատանքային ծրագրերի ու Հայաստան վերադառնալու մասին:

Մեզ հետ զրույցում Շողերը նախ նշեց, որ որդու ծնունդից հետո ոչ միայն կյանքը, այլեւ ինքն է փոխվել.

«Տղայիս ծնունդից հետո ոչ միայն կյանքն, այլեւ ես եմ փոխվել։ Հայացքներս են փոխվել կյանքի հանդեպ։ Հայտնաբերել եմ սիրո մի նոր մակարդակ կամ տեսակ՝ զոհաբեր, անվերապահ սեր։ Մինչև հիմա դեռ, տղաս ինձ,այսպես ասած, ոչ մի լավություն չի արել, հակառակը՝ ծնունդի ցավ, անքնություն, անհանգստություններ, բայց սիրում եմ իրեն իմ ամբողջ էությամբ ու առանց ակնկալիքի, առանց պատճառ։ Հիմա եմ հասկանում Աստծո սերը մեր հանդեպ, թե չէ առաջ զարմանում էի ու ասում՝ լավ տիեզերքի Արարիչը ինչո՞ւ է մեզ էդքան կարևորում ու սիրում: Ծնողական սերը էդպիսին է, բացատրություն չկա, ուղղակի սիրում ես ու պատրաստ ես լավագույնդ զոհաբերել նրա համար»,- նշեց նա:

Շողերի խոսքով՝ մայրանալուց հետո իր մեջ կին տեսակն էլ է փոփոխությունների ենթարկվել.

«Կարծում եմ, որ հենց մայրանալուց հետո է կինը իսկական կին դառնում։ Սիրելուց զատ` սկսում ես ամուսնուդ շատ գնահատել։ Երբ ամուսնանում ես ու երջանիկ ես, քեզ թվում է՝ վերջ, դրանից այն կողմ էլ երջանկություն չկա։ Հետո ծնվում է առաջնեկդ ու հասկանում ես, որ կա ու երջանկությունը կշիռ ունի, կշռում է մոտ 3-4 կգ։ Հետո ամեն օր սկսում ես մեծացնել այդ «երջանկությանը» ու ինչքան մեծանում է, դու էնքան ավելի երջանկանում ես: Իսկ երջանիկ մարդը ավելի ուրախ է, ավելի բարի, ավելի սրտացավ մյուսների հանդեպ, նման մարդն ուզում է կիսել իր ուրախությունը բոլորի հետ»,- հավելեց նորաթուխ մայրիկը։

Փոքրիկ Սամուելի մասին խոսելիս՝ Շողերը մեծ հրճվանքով պատմեց.

«Մենք արդեն 2 ամսական 5 օրական ենք։ Սամուելը արդեն կազմավորված մարդ է։ Ես կարծում էի, թե մենք ենք երեխայի բնավորությունը, տեսակը ձևավորում, բայց նա արդեն բնավորություն էլ ունի, տեսակ էլ։ Սիրում է ուշադրություն իր հանդեպ, հեշտ կոնտակտի մեջ է մտնում մարդկանց հետ, շփվում է, ժպտում։ Օրվա մեջ շատ տարբեր կերպարներ է ընդունում։ Երբեմն ինչ-որ շտրիխ եմ ավելացնում ու դառնում է ինչ-որ կերպար, երբ նկարում եմ նայում է օբյեկտիվին ու սիրով նկարվում։ Ամեն ինչ սրտանց է անում, բաներ կան, որ ջանք չեն պահանջում, չէ՝ ինքն իր ամբողջ էներգիան ներդնում է։ Այս տարիքից էլ երևում է, որ էմոցինոալ է»։

Հետաքրքրվելով, թե ով է Շողերին օգնում բալիկի խնամքի հարցում, քանի որ նա հարզատներից բավականին հեռու է գտնվում, պատասխանեց.

«Ես եմ խնամում, իսկ բոլոր հարազատներս օգնում են հեռախոսով: Բոլորի խորհուրդները լսում եմ, բայց միևնույն է, անում եմ այն, ինչ այդ պահին զգում եմ՝ ճիշտ է։ Հեշտ չէ, ուզում ես ոչ մի բացթողում չանես, շատ զբաղվես երեխայի հետ նույնիսկ այս տարիքում։ Շատ պատասխանատու կոչում է ծնողի կոչումը»:

Մեզ հետ զրույցում Շողերը պատմեց նաեւ ամուսնու վերաբերմունքի մասին.

«Ամուսինս էլ ինձ նման դեռ ուշքի չի գալիս։ Անըդհատ իրար ենք նայում, թե սա ո՞վ է, որտեղից եկավ, ինչու էսքան լավը ու ժողովրդական խոսքով ասած՝ «Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել»: Տպավորություն է, թե իրենից առաջ կյանք չի էլ եղել: Ամուսինս շատ հիացած է իր տղայով, առաջ 30 րոպեում էր տուն հասնում , հիմա չգիտեմ ոնց բայց 20 րոպեում: Անհամբեր սպասում է, թե երբ է գալու հասնի իր բալիկին։ Տղաս էլ է շատ սպասում հայրիկին, տեսնելուց միանգամից արձագանքում է։ Հաճելի է նայել, թե ինչպես են միասին խաղում, «պլաններ կազմում», թե ոնց են միասին գնալու մարզվելու և այլն»,- պատմեց դերասանուհին:

Անդրադառնալով աշխատանքային գործունեությանը եւ պատասխանելով հարցին, թե Շողերը Գրիգորյանի աշխատանքային դադարը որքա՞ն կտեւի, դերասանուհին նկատեց.

«Հուսով եմ` երկար չի տևի, կախված է երեխայիս կարգապահությունից։ Ինչքան շուտ ինքնուրույնություն ցուցաբերի, այնքան շուտ կսկսեմ աշխատանք փնտրել։ Բայց ավելի կարևոր է, երբ աշխատանքըն ինքն է գալիս քեզ գտնում, ու իմ գործում դա ամեն րոպե էլ կարող է լինել»:

Իսկ վերջում հետաքրքրվելով, թե Շողեր Գրիգորյանն իր ընտնիքի հետ չի՞ պատրաստվում Հայաստան վերադառնալ, պատասխանեց.

«Հայաստան վերադառնալու պլաններ միշտ կան, ու համարյա բոլորի մոտ դա կա։ Կարծում եմ, եթե կան հայեր, որոնք կվերադառնան Հայաստանում ապրելու, ապա Ռուսաստանի հայերը կլինեն, որովհետև շատերը վերջերս են եկել ու մտքով դեռ Հայաստանում են։ Միայն պետք է այդ մարդկանց համար հնարավորություններ  ստեղծել, թե չէ մեր երկիրը աշխարհի ամենահետաքրքիր երկիրն է, ամեն օր արթնանում ես մի նոր բան է կատարվում, ոչ մի տեղ այդ տեսակ ռիթմ չկա, ինչպես Հայաստանում։ Ազգը արթնության ճանապարհին է, իսկ  հոգևոր արթնությունը նաև նյութական ձեռքբերումների կբերի»։

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards