9 միֆ դիմահարդարման պարագաների մասին
PHOTOՄիֆ Nº 1
Կարմիր շրթներկը բոլորին չի սազում
Իրականում կարմիր շրթներկ սազում է բոլորին: Ուղղակի պետք է գտնել ճիշտ երանգը:
Միֆ Nº 2
Աչքերի սևաներկը չորանալու դեպքում պետք է դեն նետել
Աչքերի սևաներկը երեք ամսվա կյանք ունի: Այն պետք է հաճախ փոխել, որովհետև սևաներկերը համարվում են աչքերի ինֆեկցիայի ամենագլխավոր աղբյուրներից մեկը:
Միֆ Nº 3
Եթե սևաներկի վրձինը մի քանի անգամ հանեք և կրկին մտցնեք իր տարայի մեջ, կազատվեք ավելորդ գնդիկներից:
Այսպես դուք ավելի շատ օդ եք մտցնում սևաներկի մեջ և այն ավելի արագ է չորանում: Ուղղակի վրձինը մտցրեք և մի փոքր խառնեք իր տարայի մեջ:
Միֆ Nº 4
Կարիք չկա քնելուց առաջ դիմահարդարումը մաքրել
Քնած ժամանակ մեր մաշկը վերականգնվում է, խոնավանում և ավելի թարմանում: Սակայն դիմահարդարումը փակում է մեր մաշկի ծակոտիները և մաշկը չորանում է:
Միֆ Nº 5
Դիմահարդարման պարագաները պիտանելիության ժամկետ չունեն
Ո՛չ և կրկին ոչ: Դիմահարդարման պարագաները ունեն պիտանելիության ժամկետ:
Միֆ Nº 6
Դուք կարող եք չլվալ ձեր դիմահարդարման պարագաները, եթե միայն դուք եք դրանով օգտվում
Ձեր դիմահարդարման պարագաները առնչվում են շատ այլ մակերևույթների հետ և եկար ժամանակ դրանք չլվալով՝ դուք կարող եք մաշկային հիվանդություն ձեռք բերել:
Միֆ Nº 7
Կոնսիլերը պետք է տոնային կրեմից առաջ քսել
Իրականում պետք է անել հակառակը: Տոնային կրեմը քսելուց հետո պետք է մնացած թերությունները ծածկել կոնսիլերով:
Միֆ Nº 8
Ունքերը պետք է երկու տոն մուգ լինեն վարսերից
Այս կանոնին պետք է հետևել միայն այն դեպքում եթե դուք շիկահեր եք:
Միֆ Nº 9
Շուրթերն ավելի մեծ ցույց տալու համար, պետք է շուրթերի սահմաններից դուրս գծել
Այս մեթոդը գործում է միայն ֆոտոնկարահանումների ժամանակ: Ամենօրյա օգատգործման համար սա շատ արհեստական տեսք է տալիս: Ավելի լավ է աչքերի փայլուն ստվերաներկ կամ դիմափոշի քսել վերին շրթունքի կենտրոնական հատվածում և մի փոքր փայլուն շրթներկ քսել ներքևի շրթունքի կենտրոնական հատվածում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: