Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ անել, եթե խանութում գնված ապրանքը ետ չեն ընդունում

PHOTO

BlogNews.am-ը գրում է.

«BlogNews»-ն իր ընթերցողից նամակ է ստացել․

«Վերջերս բրենդային խանութներից մեկից տաբատ գնեցի: Հետո այլ խանութից գնեցի մեկ այլ տաբատ, որն ավելի հարմար էր իմ կազմվածքին,  և որոշեցի նախորդ գնածս հետ վերադարձնել, քանի որ անցել էր ընդամենը 30 րոպե, և տաբատի ապրանքային տեսքը պահպանված էր: Վաճառողը հրաժարվեց հետ վերցնել տաբատը, խնդրեցի կանչել մենեջերին, ով նույնպես հրաժարվեց՝ ասելով, որ «իրենց խանութում գնված ապրանքը ետ չի ընդունվում, և իրենք դա նույնիսկ ՀԴՄ կտրոնի վրա են նշել»: Քանի որ ես որոշ չափով տեղյակ էի իմ իրավունքներից, ասացի, որ իրենք  նման իրավունք չունեն, ՀՀ օրենքով արգելվում է գնված ապրանքը ետ չընդունելը: Վաճառողի պատասխանն էր՝ մենք ապրում ենք ազատ երկրում, և իրենք են որոշում իրենց խանութի օրենքները: Երկար վիճելուց հետո, միևնույն է, չկարողացա ետ վերադարձնել գնումս: Ի՞նչ կարելի է անել նման դեպքում»:

Քանի որ նման դեպքերը շատ հաճախ են հանդիպում, որոշեցինք այս հարցի շուրջ զրուցել «Իրազեկ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ և հասկանալ՝ նման դեպքերում ինչ կարող են անել սպառողները:

«Իրավունք ունենալը մի բան է, իրավունքն իրացնելը՝ մեկ այլ բան: Իրավուքներ շատ ունենք, որոնք, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ մի քիչ դժվար են իրացվում, և այդ իրացումը հաճախ հանգեցնում է այլ խնդիրների:

Խանութների կողմից գնված ապրանքը ետ չընդունելու խնդիրը մեր իրականության մեջ շատ վաղուց է առկա և օրեցօր այն խորանում է, տարիներ շարունակ մենք այն բարձրաձայնում ենք:

Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքն ասում է, որ`

  • Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել:
  • Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում  է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:
  •  Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ լուծել առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան առաջին իսկ ապրանքի ստացման դեպքում: 

Բայց շատ տնտեսվարող սուբյեկտներ անգամ բացահայտ հայտարարում են, որ իրենք չեն աշխատում ՀՀ օրենսգրքին համապատասխան: Նրանք դրա իրավունքը չունեն: Ժամանակին այս խնդրով զբաղվում էր Էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Կարեն Ճշմարիտյանի նախարարության ժամանակահատվածում այդ գերատեսչությունը ոչ միայն զրկվեց իր այդ լծակից, այլև իրավասություն չունեցավ զբաղվելու սպառողների իրավունքների պաշտպանությամբ: Հայտարարվեց, որ նման դեպքերի համար գոյություն ունի դատական կարգ: Քաղաքացին պետք է դիմի դատարան և օրենքով սահմանված կարգով վերականգնի իր իրավունքը: 

Բազմիցս խոսվել է, թե ինչու նպատակահարմար չէ դատական կարգով խնդիրը բողոքարկելը: Բայց գլխավոր պատճառը թերևս այն է, որ խնդրին լուծում տալը շատ երկար ժամանակ է պահանջում: Իսկ երբ տնտեսվարողը հասկանում է, որ իրեն պատասխանատվության կանչող չկա, սկսում է ավելի անկարգ գործել և ավելի շատ ոտնահարել սպառողների իրավուքները: 

Ինչ վերաբերվում է ՀԴՄ կտրոնի վրա «գնված ապրանքը ետ չի ընդունվում» գրելուն և սեփական խանութի օրենքների մասին խոսելուն, դա օրենքի կրկնակի խախտում է: Նման բան ՀԴՄ կտրոնի վրա գրելու իրավունք չկա: Այդ հայտարարություններով տնտեսվարողը մոլորեցնում և խաբում է այն սպառողներին, ովքեր լիարժեք չեն տիրապետում իրենց իրավունքներին։ Այս դեպքում կարգապահական վարույթ կարող է սկսել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Սպառողը պետք է դիմի այդ հանձնաժողովին»։

(Հեռ․ 010 544004

Եթե Ձեզ հետ էլ է նման դեպք պատահել, հիշեք.

- օրենքը միշտ սպառողի կողմն է

- տնտեսվարողների համար ՀՀ տարածքում գործում է միայն ՀՀ օրենքը, և կապ չունի՝ ինչ խանութ է, ինչ ձեռնարկություն կամ բրենդի ներկայացուցիչ

- տնտեսվարողն իրավունք չունի խաղալ սեփական խաղի կանոններով

Պատրաստեց՝  Անի Հակոբյանը

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California