Ուժի մեջ Է մտնում ազատ առեւտրի մասին ԵԱՏՄ-Վիետնամ համաձայնագիրը
POLITICSԵվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հոկտեմբերի 5-ին ուժի մեջ Է մտնում այդ փաստաթղթի մասնակից բոլոր երկրների ազգային խորհրդարանների կողմից պայմանագրի վավերացումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ մեխանիզմի գործարկման արդյունքում Վիետնամը արտոնյալ մուտք Է ստանում հինգ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի տարողունակ ու հեռանկարային ընդհանուր շուկա, երկրներ, որոնց համախառն ներքին արդյունքի միագումար ծավալը մոտավորապես 2,2 տրլն դոլար Է, եւ որտեղ ապրում Է գրեթե 183 մլն սպառող: Եվրասիական «հնգյակը», իր հերթին, կկարողանա արտոնյալ հիմունքներով իր արտադրանքն իրացնել Վիետնամում, որտեղ ավելի քան 90 մլն մարդ Է բնակվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



