Ու՞մ փողերով է Շուշան Երիցյանը ձևափոխում իր մարմնի ամեն միլիմետրը
PHOTOBlognews.am-ը գրում է․
Մոդել Շուշան Երիցյանը դեռ շատ վաղուց խոստովանել է, որ իր արտաքին տեսքը մի շարք վիրահատությունների արդյունք է: Բայց այս պահին, նայելով նրա տեսքին, պարզ է դառնում, որ նա ոչ միայն արել է մի շարք վիրահատություններ, այլ ավելին՝ նրա մարմնի վրա չկա մի միլիմետր, որ չի ենթարկվել շտկման: Նա մի քանի անգամ վիրահատել է քիթը (տարբեր ժամանակներում արված լուսանկարներում երևում են քթի ձևափոխությունները), կրծքերը, հետույքը (հնարավոր է, որ օգտագործում է հետույքի չափսերը մեծացնող ներքնազգեստ): Դեմքի վրա արված են դեմքը ձգող, այտոսկրերը ընդգծող, շուրթերը մեծացնող բազմաթիվ միջամտություններ: Փոխված է ոտքերի ձևը… Մոդելի վերջին լուսանկարները նայելով՝ կարելի է ենթադրել, որ մոդելը ֆինանսական կարգավիճակի ակնհայտ բարելավում ունի: Մինչև վերջերս նրա փոփոխությունները բավական էժանագին տեսք ունեին, իսկ հիմա պարզ երևում է, որ դրանք արված են ոչ Երևանում և բավական թանկարժեք նյութերով: Հարց է առաջանում՝ սերիալներում նկարահանվելով այդ ինչքա՞ն գումար է վաստակում Շուշանը, որ կարողանում է իրեն նման թանկարժեք պրոցեդուրաներ թույլ տալ, թե՞ նա եկամտի այլ աղբյուր ունի:
Ինչպես ասում են, լավ է՝ չհաշվենք ուրիշի փողերը, բայց պետք է Շուշաննային զգուշացնել, որ այս քանակությամբ և ինտենսիվությամբ արված միջամտությունների շնորհիվ նա շուտով վերածվելու է սարսափ առաջացնող բարբի տիկնիկի: