«Իմ սիրտը ևս զբաղված է»․Սոֆի Մխեյան
PHOTOLADYNEWS.am-ի հյուրասրահում է երգչուհի Սոֆի Մխեյանը, ում կարծիքով արտիստի սիրտը միշտ զբաղված պետք է լինի, որպեսզի ծնվեն նոր ստեղծագործություններ։
- Բրիտանական հայտնի Wiwibloggs-ի հայտարարած նոր մրցույթում Հայաստանը Դուք եք ներկայացրել: Ի՞նչ փոխվեց այդ մրցույթից հետո Ձեր կյանքում:
- Իրականում մրցույթից հետո կյանքումս ոչ մի գլոբալ փոփոխություն չի եղել, բայց և չեմ կարող չնշել, որ միջադեպը շատ ուրախալի էր, քանի որ հայտնի բլոգը հենց ինքն էր ընտրել ինձ, ես բացարձակ տեղյակ չէի և ակամա դարձել էի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը։ Այն, որ անգամ երկրիցդ դուրս լսում են քեզ ու գնահատում արածդ աշխատանքը՝ միշտ էլ ուրախալի է։
-Այժմ «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում հատուկ նախագծերի պրոդյուսեր եք: Կպատմե՞ք հեռուստաընկերությունում աշխատելու և այդտեղ Ձեր կողմից իրականացվող աշխատանքների մասին։
- Նախ ասեմ, որ Մեդիա Գրուպի կողմից նման առաջարկ ստանալը շատ հաճելի էր, շնորհակալ եմ վստահության համար։ Դե իսկ շուտով ի հայտ կգան հենց այն նախագծերը, որոնց շրջանակներում հանդես եմ եկել որպես պրոդյուսեր։
- Վստահում եք ինքներդ Ձեզ ու միշտ առաջնորդվում ներքին ձայնով: Ձեր ներքին ձայնը երբեք հուսախաբ չի՞ արել:
- Յուրաքանչյուր հարցի շուրջ էլ, իհարկե, մտածում եմ, փորձում եմ ճիշտ լուծում գտնել, բայց նաեւ մշտապես վերջնական որոշում կայացնելու հարցում օգնում է ներքին ձայնս, և մինչ օրս գրեթե հուսախաբ չեմ եղել։
- Ինչպես Դուք եք մեկ անգամ ասել. Արտիստի սիրտը միշտ էլ զբաղված է: Ձեր սիրտը հիմա զբաղվա՞ծ է: Ո՞վ է գրավել այն:
- Արտիստի սիրտը միշտ էլ զբաղված պետք է լինի, որպեսզի ծնվեն նոր ստեղծագործություններ, համագործակցություններ: Իմ սիրտը ևս զբաղված է։
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: