Պուտինը եւ Օլանդը Սիրիայի խնդիրը կքննարկեն ՌԴ նախագահի Ֆրանսիա այցի ընթացքում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին այցով կժամանի Ֆրանսիա, որտեղ իր պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ կքննարկի Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կունենա»,-ասել Է Լավրովը՝ բացելով բանակցություններն իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան Մարկ Էյրոյի հետ:
Նրա խոսքով՝ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի ղեկավարները հնարավորություն կունենան քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակը «այն միտումների հաշվառմամբ, որոնք վերջին ժամանակներս դրսեւորվում են թե՛ երկու երկրների գործարար շրջաններում, թե մեր կառավարությունների աշխատակիցների շրջանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



