Ստիպում ենք օրգանիզմին աճել. ինչպես դառնալ բարձրահասակ
LIFEEntertrain.1in.am-ը գրում է.
Գոյություն ունեն մի քանի վերահսկող գործոններ, որոնք ազդում են հասակի վրա:
Գիտնականները ենթադրում են, որ մարդու հասակը 60-80 տոկոսով պայմանավորված է գենետիկական գործոններով:
Սակայն դա չի նշանակում, որ ընդհանրապես չի կարելի ազդել հասակի վրա:
Կարևոր խնդիր է չխանգարել բնական աճին և վերացնել այն գործոնները, որոնք կարող են աճը դադարեցնել:
Հասունացման տարիքում թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումը խանգարում են օրգանիզմի առողջ զարգացմանը:
Դրա վրա ազդում է նաև անբավարար սնունդը:
Բարձրահասակ դառնալու ճիշտ օրակարգ
Օգտագործեք շատ բուսական սպիտակուց: Սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներից են սպիտակ թռչնամիսը, սոյան, ձուկը, կաթնամթերքը: Իսկ արագ ածխաջրերը` պիցցան, կոնֆետները, ըմպելիքները և այլ քաղցրավենիքներ, հենաշարժական ապարատի և մկանային համակարգի վրա հակառակ ազդեցություն են ունենում: Կերեք մթերքներ կալցիումի, ցինկի և D վիտամինի բարձր պարունակությամբ:
Սպորտ- ձգումներ վերև
Հասունացման շրջանում կարևոր են ֆիզիկական ծանրաբեռնվածությունները:
Աճելու և զարգանալու համար դեռահասը պետք է լինի ակտիվ:
Շատ օգտակար են վարժությունները և սովորական թռիչքները:
Մկանների մարզմանը նվիրեք օրը 30 րոպեից ոչ պակաս:
Հաճախեք մարզադահլիճներ: Քայլեք շատ և հաճույքով:
Քնեք աճելու համար
Լիարժեք հանգիստ քունը ակտիվ աճի գրավական է:
Օրգանիզմը աճում է հենց քնած ժամանակ:
Դեռահասներին և մինչև 20 տարեկան երիտասարդներին խորհուրդ է տրվում քնել 9-11 ժամ օրական:
Աճի հորմոն սոմատոտրոպինը ամենաշատն արտադրվում է քնած ժամանակ: