Իրաքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել Թուրքիայի պատճառով
INTERNATIONAL NEWSԻրաքը ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել երկրի հյուսիսում թուրք զինվորականների ներկայության հարցը քննարկելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Իրաքի ԱԳՆ–ը հարցում է ուղարկել ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ հրավիրելու համար՝ Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից խախտումների եւ երկրի ներքին գործերի միջամտության քննարկման նպատակով։ Իրաքը ՄԱԿ ԱԽ–ից պահանջում է կատարել Իրաքի նկատմամբ իր պարտականությունները, ընդունել այդ հարցով բանաձեւ եւ վերջ դնել թուրք զինվորականների կողմից Իրաքի ինքնիշխանության ոտնահարմանը»,– ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Իրաքի խորհրդարանը երեքշաբթի ընդունել էր բանաձեւ, որով բողոք էր հայտնում Մոսուլի մոտ՝ Բաշիկ քաղաքում, թուրք զինվորականների ներկայության կապակցությամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



