«Ժամանակ». ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղի համար պայքարում են երկու ՀՀԿ-ականներ
POLITICS«Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աժ ՀՀԿ–ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար։ Այդ նշանակումից հետո թափուր է մնացել ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի տեղը։ Մեզ հասած լուրերով՝ այդ տեղի համար պայքարում են ՀՀԿ խմբակցության անդամներ Մարգարիտ Եսայանը և Լևոն Մարտիրոսյանը։
Ըստ մեր աղբյուրի՝ հարցը որոշվելու է նախագահական նստավայրում, և հիմա նրանք պետք է նախագահական նստավայրում կարողանան ներկայացնել իրենց արժանիքները։ Մարգարիտ Եսայանը պնդում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև խորհրդարանական ընտրություններն է իրեն խոստացել պատվիրակության անդամի տեղը, որը ինչ-ինչ պատճառներով չի կատարվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



