Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Սերբիայի թիմին
SPORTՖուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին, հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին, պարտվեց 2-0 հաշվով:
Դատարկ մարզադաշտում անցկացվող խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերի գործողություններում ակնհայտ զգուշություն կար: Սակայն հանդիպման 22-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը, ով պաշտպանության ընթացքում գնդակը միամտաբար ուղարկեց Հայաստանի դարպասը: Սերբերին հաջողվեց նաև կրկնապատկել հաշվի տարբերությունը խաղի 53-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Լյաչիչը: Վերջինս գոլը խփեց այն ժամանակ, երբ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, և հանուն « արդար խաղ»-ի կանոների սերբերը պարտավոր էին դուրս հանել գնդակը: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով, և մեր ընտրանին մնաց նույն 1 միավորով և արդեն մրցաշարային աղյուսակի հետնապահն է:
Հայաստանի ֆուտբոլի թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի երկու օր հետո` սեպտեմբերի 7-ին: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի թիմին: