Մադուրոն ուզում է հանդիպել Պուտինի հետ
INTERNATIONAL NEWSՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ շուտով կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, որի ընթացքում երկկողմանի համաձայնագրեր կկնքվեն, հայտնում է «ՌԲԿ»-ն ՝ վկայակոչելով VTV հեռուստաալիքը։
«Շատ շուտով, շատ շուտով ես կհանդիպեմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի որոշակիացնենք համաձայնությունները բոլոր ոլորտներում՝ ռազմական, ֆինանսական, տնետսական, գոյւղատնետսական, առեւտրային, ու որպեսզի շուկայի կայունացման ու նավթի գների վերականգնման տեսակետից լավ նորություններ հայտնենք»,- մեջբերում է Մադուրոյին ՏԱՍՍ-ը։
Հանդիպման ճշգրիտ օրը Վենեսուելայի նախագահը չի հայտնել։ Վերջին անգամ Պուտինն ու Մադուրոն հանդիպել են 2015-ի նոյեմբերին Թեհրանում ՝ Գազ արտահանող երկրների ֆորումի երրորդ գագաթնաժողովի շրջանակում։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



