ԻԻՀՊԿ-ն պահանջել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմանավերը հեռու մնան Իրանի տարածքային ջրերից
INTERNATIONAL NEWSԻրանի իսլամականհեղափոխությանպահակների կորպուսըՍաուդյան Արաբիայի ռազմանավերից պահանջել է անցկացվող զորավարժությունների ընթացքում հեռու մնալ Իրանի տարածքային ջրերից, հայտնում է Tasnim գործակալությունը։
Իսլամական հեղափոխության պահակների կորպուսը համարում է, որ զորավարժությունները կարող են ավելացնել լարվածությունը Պարսից ծոցում ու թուլացնել անվտանգությունն այդ տարածաշրջանում։
Մեկ օր առաջ Սաուդյան Արաբիայի ՌԾՈւ սկսել էին «Նեղուցի վահան- 1» ծավալուն զորավարժությունները Պարսից, Օմանյան ու Օրմուզի նեղուցներում։ Զորավարժությունների հրամանատար Մաջիդ ալ Կախտանիի խոսքով զորավարժություններն ընդգրկում են ռազմածովային գործողությունների բոլոր տեսակները՝ այդ թվում ստորջրյա գործողությունները, ականների ոչնչացման մշակումն ու «էլեկտրոնային պատերազմը»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



