ԱՄՆ-ում ռազմական տեխնոլոգիաների ապօրինի արտահանման կասկածանքով ռուսաստանցիներ են ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում ռազմական տեխնոլոգիաների ապօրինի արտահանման կասկածանքով երեք անձ է ձերբակալվել: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության աղբյուրը:
Ձերբակալվածների թվում են ռուսական ծագմամբ Ալեքսեյ Բարիշեւը եւ երկու ռուսաստանցիներ՝ Դմիտրի Կարպենկոն եւ Ալեքսեյ Կրուտիլինը:
Աղբյուրի համաձայն՝ նրանց մեղադրում են Ռուսաստան արտահանման համար տեխնոլոգիաներ ձեռք բերելու նպատակով դավադրության մեջ, այդ թվում՝ տեխնոլոգիաների, որոնք օգտագործվում են նավիգացիոն ռադիոտեղորոշիչ համակարգերում:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց մինչեւ 25 տարի ժամկետով ազատազրկում եւ 1 մլն դոլարի չափով տուգանք է սպառնում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



