4 փաստ այն մասին, թե ինչպես է Windows-ը գողանում Ձեր տվյալները
LIFEInchUzem.am- ը գրում է.
Եթե օգտվում եք Windows 10 օպերացիոն համակարգից, ապա պետք է իմանաք, որ այն կլանում ու պահում է Ձեր մասին եղած ողջ տեղեկատվությունը: Իսկ ինչպե՞ս, առաջարկում ենք 4 փաստ տեղեկատվության գողության մասին:
1. Ամբողջ գրված տեքստը
Windows 10 օգտագործողների մոտ ցանկացած ծրագրում հավաքաված տեքստը հավաքավում է և ամեն 30 րոպեն մեկ անգամ ուղարկվում է Microsoft-ի սերվերներին:
Microsoft-ի բացատրությունը. Դա արվում է տեքստերի մուտքագրման տեխնոլոգիան բարելավելու համար:
2. Գեոլոկացիոն տվյալներ
Ինչպես նաև շրջակա Wi-Fi ցանցերի անունները: Սրանք նույնպես հավաքվում և ուղարկվում են Microsoft-ին: Այս կերպ նրանք գիտեն Windows 10 օգտագործողների տեղը: Իսկ եթե այս օպերացիոն համակարգը տեղադրված է Ձեր մոբայլ սարքում, ապա նրանք կարող են իմանալ, թե ուր եք գնացել:
Microsoft-ի բացատրությունը. Դա անհրաժեշտ է Bing որոնողական համակարգին ավելի ճշգրիտ տվյալներ տալու համար:
Ինչ է նշանակում օգտատիրոջ համար. Նրանք գիտեն Ձեր տեղն ու շարժը մի քանի մետրի ճշտությամբ:
3. Ձայնագրություն
Windows 10-ի դեպքում խոսափողը միշտ միացված է ևա այն ինչ ասում եք ձայնագրվում է: Սկզբնական շրջանում կարծիք կար, որ այն անհրաժեշտ է Cortana ձայնային օգնականի աշխատանքի համար, սակայն այդ ծրագիրն անջատելիս խնդիրը չի լուծվում:
4. Լուսանկար հիշողության համար
Windows 10-ի առաջին ակտիվացման ժամանակ միանում է նաև վեբ-տեսախցիկը և 35 մբ չափով նկարահանում և ուղարկում է Microsoft-ի սերվերներին:



