Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


ԿԲ խորհրդի նիստում քննարկվել են հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները

SOCIETY

ՀՀ ԿԲ խորհրդի 2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Խորհրդի նիստը սկսվեց սեպտեմբերի 27-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2016 թ. օգոստոսին արձանագրվել է 0.5% գնանկում, որին հավասարապես նպաստել է ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների գների նվազումը (համապատասխանաբար 0.3 և 0.2 տոկոսային կետով): Պարենային ապրանքների կառուցվածքում նվազել են «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Միրգ» և «Կաթնամթերք» ապրանքախմբերի ապրանքների գները՝ համապատասխանաբար 8.5%, 5.2% և 1.0%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.63 տոկոսային կետ): Ոչ պարենային ապրանքների կառուցվածքում հիմնականում նվազել են «Հագուստ և գործվածք», «Դեղամիջոցներ», «Լվացող միջոցներ» և «Կոշկեղեն» ապրանքախմբերի գները՝ համապատասխանաբար 3.8%, 0.5%, 1.4% և 1.5%-ով (ընդհանուր նպաստումը գնանկմանը՝ 0.18 տոկոսային կետ): Ամսվա գնաճային նման զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը նվազել է և օգոստոսի վերջին կազմել -1.9%:

2016 թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.4%, որն ըստ էության զգալի դանդաղում է առաջին կիսամյակի բավականին բարձր ակտիվության համեմատ: Տարվա անցած ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության աճը պայմանավորվել է հիմնականում արդյունաբերության ճյուղի 7.0%, ծառայությունների ոլորտի 8.0% և գյուղատնտեսության ճյուղի 4.1% աճերով, ինչը չեզոքացվել է շինարարության ճյուղի 7.5% նվազմամբ: Ներքին մասնավոր պահանջարկը շարունակում է մնալ թույլ, ինչն արտահայտվել է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների աճի դեռևս Ö �ածր տեմպերով, չնայած երրորդ եռամսյակում Կառավարության կողմից իրականացրած հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է 1.1 ընդլայնող: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի պակասուրդը շարունակում է կրճատվել՝ ապրանքների արտահանման դոլարային արժեքի տ/տ 18.9% գնահատված աճի և ապրանքների ներմուծման դոլարային արժեքի տ/տ 2.1% գնահատված նվազման պարագայում:

Խորհուրդը քննարկեց նաև ֆինանսական շուկայի զարգացումները. շուկան շարունակել է արձագանքել ԿԲ կողմից դրամավարկային պայմանների շարունակական թուլացմանը: Այսպես, օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական շուկայում դիտվել է տոկոսադրույքների նվազում. ԿԲ ռեպո միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում՝2016թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.3 տոկոսային կետով՝ կազմելով 7.3%,միջբանկային ռեպո տոկոսադրույքը նվազել է մոտ 0.4 տոկոսային կետով՝ կազմելով 7.1%, իսկ կարճաժամկետ և մ իջնաժամկետպետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը նվազել է համապատասխանաբար 0.4 և 0.5 տոկոսային կետով՝ կազմելով 7.7% և 11.0%:

ՀՀ արտարժույթի շուկայում օգոստոսի 17-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում՝ 2016 թ. հունիսի 29-ից օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի նկատմամբ դիտվել են հետևյալ միտումները. ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբարժևորվել է 0.4%-ով` կազմելով 474.5 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.8%-ով՝ կազմելով 533.0 դրամ և ՌԴ ռուբլունկատմամբ արժևորվել է 0.6%-ով՝ կազմելով 7.3 դրամ:

2016 թ-ի հունվար-օգոստոսին պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ձեռք  է բերվել գների հարաբերական կայունություն: Այսպես, Պարենի ևգյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ս.թ. սեպտեմբերի 8-ին հրապարակված պարենի գների ինդեքսը օգոստոսին`նախորդ ամսվա նկատմամբ աճել է 1.9%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է շուրջ 7.0%): 

ԿԲ գնահատումների համաձայն ԱՄՆ Գյուղդեպարտամենտի կոշտ կարմրահատ ցորենի արտահանման գինը երրորդ եռամսյակում կնվազի 18.0%-ով (տ/տ 27.0% նվազում), իսկ «New York Board-Intercontinental Exchange» (NYB-ICE) բորսայում գնանշվող անմշակշաքարավազի գինը կաճի 17.5%-ով (տ/տ 72.5% աճ):

Ըստ ԿԲ գնահատումների, երրորդ եռամսյակում «Intercontinental Exchange» (ICE) բորսայում գնանշվող Brent տեսակի հում նավթի մեկբարելի միջին գինը նախորդ եռամսյակի նկատմամբ կնվազի 0.4%-ով (տ/տ 8.5% նվազում), իսկ Լոնդոնի մետաղների բորսայում գնանշվող պղնձի գինը կաճի եռ/եռ 0.6%-ով (տ/տ 9.5% նվազում):

2016 թ. երրորդ եռամսյակում եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.2%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` արժևորվել 0.5%-ով:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:       

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը և միջազգային ապրանքային շուկաների հարաբերական կայունությունը, չնայած որոշ պարենային ապրանքների գծով դիտվել են թույլ գնաճային միտումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունից հետո, 2016թ. երրորդ եռամսյակում հրապարակված ցուցանիշները փաստում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման մասին: Արդյունքում վերանայվել են նաև ԿԲ սպասումները ներքին պահանջարկի զարգացումների վերաբերյալ: Նման իրավիճակում ՀՀ ԿԲ-ն գնահատում է, որ դեռևս պահպանվող համեմատաբար բարձր արտաքին պահանջարկը այլևս ամբողջությամբ չի փոխհատուցում թույլ ներքին պահանջարկը, ինչը ռիսկեր է առաջացնում գնաճի կանխատեսված ցուցանիշից՝ նվազմ ան ուղղությամբ շեղման առումով:

Կարճաժամկետ հատվածում դեռևս պահպանվող ցածր գնաճի, զգալիորեն նվազած գնաճային սպասումների, ինչպես նաև ցածր պահանջարկի հետևանքով ավելացող գնանկումային ռիսկերի ներքո ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը, ինչի պարագայում գնանկումային միջավայրը մինչև տարեվերջ հիմնականում կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան:

2016 թ. սեպտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդն իջեցրել է ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 8.25% և 5.25%:  

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution