Քիմ Քարդաշյանի թիկնապահի ընկերությունը երկու ամիս առաջ սնանկացել էր
PHOTOՔիմ Քարդաշյանի թիկնապահին անվտանգության ընկերությունը սնանկ է ճանաչվել երկու ամիս առաջ ՝ ավելի քան 1 միլիոն եվրո պարտք ունենալու պատճառով,- տեղեկացնում է Past.am-ը:
Այն ժամանակ, երբ ռեալիթի աստղ Քիմին կողոպտել և 8.5 միլիոն եվրոյի զարդեր էին գողացել, Քիմի թիկնապահ Պասկալը հետևում էր Քորթնիին և Քենդալին Փարիզի գիշերային ակումբներից մեկում:
Հիմա Mail Online-ը փաստաթղթեր է հրապարակել, որոնք ցույց են տալիս, որ Պասկալի ProtectSecurity ընկերությունը 10 շաբաթ առաջ անվճարունակության պատճառով դիմել էր Հայդելբերգի դատարան:
Նշվում է, որ նրա ընկերության պարտքը կազմում է 1,093,518 եվրո:
Հիշեցնենք, որ Քիմի՝ անհայտ անձանց կողմից կողոպտվելուց հետո Պասկալը կոտրել է լռությունը և խոստացել, որ նա կգտնի հանցագործներին:
Քիմն էլ իր հերթին չի մեղադրում Պասկալին, քանի որ նա իրեն շատ ապահով էր զգում փարիզյան այդ բնակարանում և նա ամենևին չի մեղադրում Պասկալին: