Վրաստանի վարչապետը հորդորել է երկրի բնակիչներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հորդորել Է հանրապետության բնակիչներին՝ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 8-ին:
Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին: Ընտրություններին մասնակցելու են 19 կուսակցություններ եւ վեց ընտրադաշինքներ:
«Այս ընտրություններն իրոք կարեւոր քայլ են Վրաստանի ժողովրդավարական ապագայի համար: Նախեւառաջ ես ցանկանում եմ հորդորել բոլոր ընտրողներին՝ անպայման մասնակցել ընտրություններին եւ քվեարկել Վրաստանի ավելի լավ ապագայի, Վրաստանի եվրոպական ապագայի օգտին: Ես վստահ եմ, որ հոկտեմբերի 9-ին մեր երկիրն ապրելու Է ավելի լավ Վրաստանում»,-ասել Է Կվիրիկաշվիլին կառավարության նիստում, հաղորդել Է Sputnik-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



