Վարդագույն հովազ. Բեյոնսեն՝ զբոսանքի ժամանակ (ֆոտո)
PHOTOԲեյոնսեն կրկին ապացուցել է իր ամենաոճային աստղ լինելու հանգամանքը։ Երեկ երգչուհին հայտնվել է Մանհեթենի փողոցներում Gucci-ի աշնանային հավաքածուի վառ վարդագույն հագուստով։ 35-ամյա երգչուհին Նյու Յորք էր ժամանել, որպեսզի տեսակցի մորը՝ Թինա Նոուլզին։
Բեյոնսեն հագել էր շերտավոր կիսաշրջազգեստ, որն արժե 2000 դոլար, բրդյա սվիտեր, գլխարկ և վերցրել էր Gucci-ի փրինթով դրամապանակ։ Նորաձևության մասնագետները Բեյոնսեի վարդագույն լուքը գնահատել էին 4000 դոլար։
Հիշեցնենք, որ CFDA Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն ճանաչվել էր «Ամենաոճային անձ»։
«Նորաձևությունը գործիք է, որը օգնում է գտնել քո եսը և ուժը։ Դա ինքնաարտահայտվելու միջոց է»,- ասել էր երգչուհին մրցանակը ստանալուց հետո։


1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



