Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կարգին» Հայկոն վերադառնում է եթեր իր երազանքների սիթքոմով

PHOTO

Blognews.am-ը գրում է.

3-4 տարվա հեռուստատեսային դադարից հետո «Կարգին» թիմը վերադառնում է եթեր։ Հոկտեմբերի 31-ից «Ucom»-ի ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Ազիզյանները» նոր սիթքոմը։ BlogNews-ը ներկայացնում է նոր նախագծի մանրամասները։

 

«Վերադարձս կապված էր ոչ թե կերպարի կամ ստեղծագործական պարամետրերի, այլ ֆինանսական մասի հետ։ Ֆինանսական մասը կարևոր էր այնքանով, որ ստանանք բարձր որակ։ Մենք ուզում էինք պատշաճ տաղավար, տեխնիկա... Ի վերջո, ստացվեց պայմանավորվել և այս պահին ունենք մեզ բավարարող որակ։ Մենք կփորձենք այդ ամբողջ բազայի վրա ստեղծել որակյալ պրոդուկտ, որը, հուսով եմ, դուր կգա հեռուստադիտողներին»,- ասաց Հայկը ու հավելեց, որ սա ընտանեկան սիթքոմ է։

«Ազիզյանները» սիթքոմում  Հայկը մարմնավորում է Գառնիկ Ազիզյանին, ով հագուստի խանութի վաճառող է, ընտանիքում միակ աշխատողը: Տիկին Ազիզյանը ծուլանում է կատարել անգամ տնային տնտեսուհու պարտականությունները: Երեք երեխաներին էլ հոր խնդիրները չեն հետաքրքրում. դուստրը ցանցաբնակ է, ակտիվ բոլոր սոցցանցերում, ավագ որդին անհաջողակ գործազուրկ է, իսկ կրտսեր տղան՝ դպրոցական:

«Իմ երիտասարդության սիրելի սիթքոմից՝ «Married... with Children»-ից ոգևորված ենք ստեղծել այս նախագիծը։ Իմ ամենասիրելի սիթքոմերից է։ Մինչ օրս հաճույքով նայում եմ, թեև բավականին հին է։ Ես և իմ թիմը շատ ուրախ ենք, որ կարող ենք ստանալ հայկական ընտանիքի որակյալ պատմություն։ Միշտ երազել եմ, որ մի օր կարողանանք դրա նման մի բան անել, սակայն պատմել հայ ընտանիքի մասին։ Թեև մոտիվներն այս սիթքոմից են, սցենարը նոր է գրված։ Չէինք կարող կրկնօրինակել սցենարը, նախ, որովհետև այնտեղ ամերիկյան ընտանիք էր, երկրորդ՝ 1980-ականների։ Խոսքը բոլորովին տարբեր իրականությունների մասին է, պարզապես միտքը, որ հայրը աշխատում է, բոլորը ծախսում են, մեզ շատ է ոգևորել»,- ասաց դերասանն ու հավելեց, որ ընտանիքի անդամների շռայլությունները միշտ կոնֆլիկտի առիթ են դառնում։

«Ինձ համար կերպարիս մեջ գրավիչ էր այն, որ նա շատ նման է հայ ընտանիքների  լավ հայրերին, ովքեր մտածում են իրենց ընտանիքի մասին, փող են վաստակում և, բնականաբար, միշտ դժգոհ են, թե ինչպես է այդ փողը ծախսվում։ Շատ արդիական է, իր մեջ ներվ կա, իսկ երբ կոնֆլիկտ կա, միշտ հեատաքրքիր է»,- նշեց Հայկը։

Ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային կատակերգության հերոսներին մարմնավորել են Անի Լուպեն, Սաթենիկ Հազարյանը, Իշխան Ղարիբյանը, Սուրեն Առուստամյանը և այլ հայտնի դերասաններ: Նախագծի ռեժիսորը Արման Մարությանն է: Սիթքոմի պրոդյուսերներն են Արման և Հայկ Մարությանները։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community