Yerevan, 29.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որքա՞ն պետք է տևի մեր քունը՝ առույգ օր ունենալու համար

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Ակնառու գիտնական Ջեյմս Քլեարը նոր տեսություն է առաջ բերել այն մասին, թե որքան պետք է տևի մեր քունը առույգ օր ունենալու համար:

Հարցի պատասխանը գտնելու համար եկեք դիտարկենք Փենսիլվանիայի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականների անցկացրած գիտական փորձարկման արդյունքները:

 

Փորձարկման համար ընտրվեցին 48 առողջ կին և տղամարդ, ովքեր օրական սովորաբար քնում են 7-8 ժամ: Այնուհետև բոլոր այս մարդկանց բաժանեցին 4 խմբերի: Առաջին խումբը պետք է երեք օրվա ընթացքում բացարձակ չքներ: Երկրորդ խումբը քնում էր օրական 4 ժամ, երրորդ խումբն ունենում էր 6-ժամյա գիշերային քուն, իսկ չորրորդ խմբի գիշերային քնի տևողությունը 8 ժամ էր:  Ահա թե ինչ ստացվեց. նրանք, ովքեր քնել էին ութ ժամ, օրվա ընթացքում ագրեսիվ վարք չեն դրսևորել, նրանց մոտ չի նկատվել կենտրոնանալու, ուշադրության և շարժունակության  անկում ուսումնասիրությունների  օրերին: Միաժամանակ խմբերը, որոնք ունեին 4-ժամյա և 6-ժամյա քնի ռեժիմ, գրանցում էին անկում բոլոր առումներով: Ընդ որում՝ 4 և  6 ժամ քուն ունեցողների ակտիվության անկումը գրեթե միանման էր՝ չնչին տարբերությամբ: Այս ամենը նշանակում է, որ նախ՝ քնի պակասը պարտադիր ենթակա է լրացման, քանի որ քունն ունի նեյրոկենսաբանական նշանակություն և այն մարդու գլխուղեղի կենսական պահանջմունքն է: Ուսումնասիրությունների անցկացման օրից մեկ շաբաթ անց 6-ժամյա քուն ունեցող խմբի մասնակիցներն օրվա մեջ սկսեցին քնել ամենապատահական ու անսպասելի պահերին: Իսկ երկու շաբաթ անց նույն խումբը գրանցեց աշխատունակության կատարյալ անկում այնպես, ինչպես դա կլիներ մի մարդու հետ, ով 2 օր անընդմեջ չի քնել: Սա նշանակում է, որ եթե երկու շաբաթվա ընթացքում դուք քնել եք օրական 6 ժամ, ապա ուղիղ երկու շաբաթ հետո դուք կլինեք այն նույն վիճակում, եթե չքնեիք 48 ժամ անընդմեջ:

Եվ երկրորդ բացահայտումը՝ մասնակիցները ֆիքսել են այն փաստը, որ իրենց աշխատունակությունն ընկել է, իսկ հետո նաև իսպառ վերացել է այն դեպքում, երբ իրական կյանքում՝ օֆիսային լավ լուսավորվածության, կոֆեինի, աշխատավայրում գործընկերների հետ շփման շնորհիվ 6-ժամյա քուն ունեցող մարդը չի նկատում, որ իր աշխատունակությունն  ընկած է: Այս իրավիճակում մարդուն թվում է, թե քնի քիչ ժամը ոչ մի կերպ չի անդրադառնում նրա աշխատունակության վրա, սակայն իրականում դա այդպես չէ: Եվ անգամ այն դեպքում, եթե ձեր սակավ քնի պարագայում դուք ունեք նորմալ ինքնազգացողություն, միևնույն է, ձեր աշխատելու կարողությունը չի կարող լինել համարժեք ձեր իրական պոտենցյալին:

Մարդու քնի առաջին փուլը շատ հաճախ կոչում են նաև առույգացնող քուն: Սա շատ կարևոր փուլ է  և այն ընթանում է երկու ենթափուլով։

Դանդաղ քուն, որը նաև խոր քուն են անվանում: Այս փուլում արագանում է  շնչառությունը, ճնշումն ընկնում է, ուղեղը աստիճանաբար կորցնում է զգայունությունը շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի նկատմամբ: Սա քնի այն փուլն է, երբ օրգանիզմը վերականգնվում է, և այն անփոխարինելի է օրգանիզմի կենսական էներգիայի համալրման գործում: Այս փուլում քնից արթնանալն առավել դժվար է: Այս փուլում ուղեղը «ջնջում» է ողջ անկարևոր ինֆորմացիան, վերականգնվում են ուղեղի նեյրոնները: Քնի այս փուլում են վերականգնվում նաև մեր նյարդային բջիջները: Քնի այս ֆազան տարիքի հետ փոխվում է մարդու մոտ․ որքան մարդը մեծանում է, այնքան քնի այս ֆազան կրճատվում է, օրինակ՝ 80-ամյա մարդու քնի այս ֆազան 62 տոկոսով ավելի քիչ է, քան 20-ամյա մարդու մոտ: Իսկ որքան կարճ է քնի ժամանակը, այնքան արագ է օրգանիզմի ծերացման պրոցեսը: Այլ կերպ ասած՝ առողջ քունը երիտասարդ մնալու  գրավականն է:

Իսկ ի՞նչ անել, եթե, այնուամենայնիվ, քնի անհրաժեշտ չափաբաժինը չեք ստացել գիշերվա ընթացքում.

 Այս բացը կարելի է լրացնել օրվա ընթացքում մի քանի անգամ 20-30 րոպե նիրհելով:

Ինչպե՞ս քնել ժամանակին.

Ժամանակին քնելու համար հնարավորինս խուսափեք կոֆեինից, եթե, այնումանայնիվ, ունեք կախվածություն կոֆեինից, ապա ձգտեք օգտագործել այն միայն օրվա առաջին կեսին: Քնելուց առաջ օդափոխեք սենյակը, ցանկալի է, որ սենյակի օդը լինի պաղ և ոչ թե տաք՝ նաև ձմռանը: Ննջասենյակում բացառեք հեռուստացույցը, հեռախոսները:

Հիշեք՝ համակարգչի, հեռախոսների էկրանների լարված լուսավորությունը արգելակում է օրգանիզմում մելոտոնին հորմոնի առաջացումը, իսկ դա նշանակում է, որ բթանում է նաև ձեր քնելու ցանկությունը:

Ինչպե՞ս առավոտյան օրը առույգ սկսել.

Առավոտյան օրն առույգ սկսելու համար առաջին բանը, որ պետք է անել, մեկ մեծ բաժակ ջուր խմելն է, որովհետև քնի ողջ ընթացքում 7-8 ժամ ձեր օրգանիզմը հեղուկ չի ստացել: Հիշեք՝ եթե առավոտյան արթնանում եք հոգնած ու հյուծված, անպայման մի մեծ բաժակ ջուր խմեք: Խուսափեք էլեկտրական լուսավորությունից, բնական լույսի ներքո ըմպեք մի բաժակ թարմ սուրճ:

 

Եվ վերջում ամենակարևորը՝ երբեք մի արեք ոչինչ ձեր քնի հաշվին, որովհետև քնի պակասը ուղղակի խանգարում է մարդուն ապրել, աշխատել ու ստեղծագործել ողջ ներուժով և կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների ու օրգանիզմի համար անդառնալի բացասական այլ հետևանքների:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community