ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ հանդիպման է հավաքվել՝ քննարկելու Հալեպի իրադրությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտրակարգ հանդիպման է հավաքվել՝ քննարկելու Հալեպում տիրող իրադրությունն ու քաղաքի արեւելյան հատվածից «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի զինյալներին դուրս բերելու մասին Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի առաջարկը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Փակ խորհրդակցությունների համար նախատեսված սրահ են մտել ԱԽ անդամ 15 երկրների դիվանագետներ, այդ թվում՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Հանդիպումից առաջ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը հայտարարել է, որ հարկավոր է «ուշադիր ուսումնասիրել» բանագնացի առաջարկները:
«Բայց դրանք հնարավոր է կյանքի կոչել միայն Հալեպի ռմբակոծությունը դադարեցնելու դեպքում»,- ասել է դիվանագետը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



