Փարիզի քաղաքապետը ժամանեց Հայաստան
INTERNATIONAL NEWSԵրեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով հոկտեմբերի 7-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Փարիզի գործընկերոջը դիմավորել է Երեւանի քաղաքապետը։
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցով նոր սկիզբ կդրվի երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցության համար։
Անն Իդալգոն էլ իր հերթին նախ շնորհավորել է Երեւանի գալիք տոնն ու նշել է, որ Փարիզի կողմից նույնպես կարեւորվում է Երեւանի հետ համագործակցության ամրապնդումը, ինչի համար երկուստեք առկա է մեծ ներուժ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



