Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավարը Ռուսաստանին մեղադրել է իր նամակները հրապարակելու մեջ
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ղեկավար Ջոն Պոդեստան հայտարարել է ռուս հաքերների` WikiLeaks-ում իր նամակները հրապարակելու գործում մասնակցության մասին: Արմենպրեսի փոխանցմամբ, այդ մասին Պոդեստան գրել է թվիթերյան իր էջում:
«Այնքան էլ ուրախ չեմ ռուսների գործողություններից, քանի որ նրանք ցանկանում են Թրամփի հաղթանակը»,- գրել է Պոդեստան:
Միաժամանակ, նա ավելացրել է, որ չունի այնքան ժամանակ, որպեսզի պարզի, թե WikiLeaks-ում հրապարակված նամակներից որն է իրականությանը համապատասխանում:
Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել է Պոդեստայի նամակները, որոնցում խոսքը գնում է սիրիական հակամարտության և թուրքական դերի, «Իսլամական պետության» դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային էներգետիկայի մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



