Yerevan, 14.September.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ Զինված ուժերում նշում են Տանկիստի օրը. ապրիլյան պատերազմի հերոս Ռաֆիկ Կրպեյանի նվիրումի պատմությունը

SOCIETY

Ապրիլյան պատերազմի օրերին իր անձնակազմի հետ հակառակորդի մեկ տանկ խոցած Ռաֆիկ Կրպեյանը, հետադարձ հայացք գցելով ապրիլյան օրերին, դժվարությամբ է հավատում, որ անցել է այդ ամենի միջով: Ռաֆիկի համար հեշտ չի եղել ազատվել հիշողություններից, որոնք անընդմեջ ստիպում են նրան նորից նույն ճանապարհն անցնել:

Թալինցի Ռաֆիկը ժամկետային ծառայության է անցել 2014 թվականից, 6 ամիս ծառայել է Արմավիրի (Հոկտեմբերյանի) տանկային զորամասում, այնուհետեւ` Արցախում:

«Սկզբում, որ քաշեցի (զորակոչի վիճակահանությանը մասնակցելիս- խմբ.) ու իմացա, որ Ղարաբաղ  եմ գնալու, առաջինը, որ մտքովս անցավ, դիրքերն էին, մտածեցի՝  դիրքերում եմ լինելու, ու որ ծառայությունն անիմաստ կլիներ առանց դիրքեր բարձրանալու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց զինվորը:

Բանակային կյանքին Ռաֆիկը հեշտությամբ է հարմարվել, նոր ընկերներ ձեռք բերել, ում հետ մինչև օրս կապ է պահպանում:

«Զորացրվելուց հետո մի անգամ գնացի Թալիշ, ընկերներիս տեսա, նստեցինք, խոսեցինք, միմյանցից պատմեցինք: Նախքան զորացրվելը միշտ խոսում ու մտածում էինք, թե գնանք տուն, ամեն մեկս ինչով է զբաղվելու, մտածում էինք՝ հանկարծ կապը չկտրվի, միշտ իրար հետ լինենք»,-վերհիշում է նա:

Ռաֆիկը պատմում է, որ ապրիլի 2-ի առավոտյան նախապատրաստվում էին շարային ստուգատեսի, երբ հրամանատարին զանգեցին, տագնապ տվեցին:

«Երբ հրամանատարի տեղակալը կանչեց, հրահանգներ տվեց, ասաց, որ բոլորս ուշադիր լինենք, ուշադիր վարենք տանկը, այդ ժամանակ ինչ-որ չափով հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է: Տեսնում էինք, թե ինչպես էին մարդիկ իրերը վերցրած մեքենաներով փախչում գյուղից: Երբ հասանք այնտեղ, ամեն ինչ համարյա ավերված էր: Ինչքան առաջ էինք  գնում, ձայները, կրակոցներն ավելի էին շատանում: Հասանք ոսկու հանքի մոտ, այդտեղ սկսեցին մեզ վրա կրակել:  Մեր զորամասի հրամանատարը երկու տանկ էր հանել,  որ առաջ  տանեինք: Սկզբում այդ երկու տանկով էինք, հետո արդեն բոլորը եկան»:

Ապրիլի 3-ին Ռաֆիկն իր անձնակազմով բարձրացել է Թալիշի գրավված դիրքը այն հետ վերցնելու համար. «Մեզ հետ  նաեւ հետախույզներ են եղել: Այդ օրերից մինչ զորացվելս՝ հունիսի 30-ը, դիրքերում ենք եղել»:

Ռաֆիկն այդ ժամանակ մտածում էր ընտանիքի անդամների մասին, ովքեր տեղյակ էլ չէին, թե որտեղ է նա:

«Ընդհանրապես ասում են տանկիստի կյանքը 3 րոպե է. մտածում էինք, որ ամեն պահ այդ երեք րոպեն կարող է վերջանալ, բայց այդպես էլ չվերջացավ, հաղթահարեցինք այդ րոպեները:  Ապրիլի 1-ին ու 6-ին եմ խոսել ծնողներից հետ: Զանգեցի ամսի 6-ին, մի փոքր հանդարտվել էր վիճակը: Հայրս պատասխանեց, հարցրեց՝ բա ոնց ես տղա ջան, ինչու չէիր զանգում, ասացի՝ պապ, ստուգատեսի էինք պատրասվում, հարմար չէր: Թե բա կարող է գիտես՝ տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում: Ասացի՝ ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, ու այդ ընթացքում նորից սկսեցին կրակել, մերոնք նորից անհանգստացան»:

Հարցին, թե այդ օրերին ինչի մասին էին խոսում զինակից ընկերների հետ, Ռաֆիկը պատասխանեց. «Մտածում էինք, որ Աստված տա, մի օր հետ գնանք, պատմենք մարդկանց, թե ինչ ենք տեսել ու արել, հաստատ չեն հավատալու: Ես ինքս չէի էլ հավատում ու չէի պատկերացնում, որ հնարավոր է նման բան լինի»:

Ռաֆիկի խոսքով՝ ապրիլյան պատերազմը վատ հիշողություններ է թողել. ծառայակից ընկերներին հիշում է մե՛կ ողջ, մե՛կ զոհված:

«Հիմա էլ, որ բանակի կամ զինվորների մասին խոսակցություն է բացվում, ամեն ինչ հիշում եմ: Ցավ եմ զգում, քանի որ դիրքից դիրք գնալիս ես տեսնում էի զինվորներին, միասին դիրք էինք պահում, զրուցում, իսկ  հետո նրանց զոհված եմ տեսել մարմինները տեղափոխելիս: Նրանց դեմքերը տպավորվել են իմ մտքում»:

 

Ռաֆիկը վերջապես վերադառնում է տուն խոստացած ժամկետից մի փոքր շուտ, ծնողներին էլ ստել էր, որ դեռեւս թույլ չեն տալիս գալ:

«Ամեն ինչ խառնվել էր իրար: Կարծես կյանքս նորից էի սկսում, երբ եկա տուն, տեսա հարազատներիս: Նստեցինք, երկար խոսեցինք այդ օրերի մասին: Մայրս սովորության համաձայն՝ հարցնում էր, երեւի սոված ես մնացել:  Երբ բանակից զանգում էի տուն, առաջին հարցը դա էր՝ հաց կերե՞լ ես»:

Ռաֆիկին առաջարկել են մնալ եւ շարունակել ծառայությունը, սակայն նա հրաժարվել է՝ մտածելով ծնողների մասին:

«Մեծ եղբայրս պայմանագրային ծառայող է Ջաբրայիլում: Ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու շարունակեց ծառայությունն այնտեղ: Տեսնում էի, թե ծնողներս ինչ վիճակում են հայտնվում, երբ եղբայրս ուշ-ուշ էր զանգում, անընդհատ մտածում էին՝ մի բան եղած չլինի: Չեմ ուզում, որ ծնողներիս համար դժվար լինի, հատկապես, որ փոքր եղբայրս էլ երկու տարի հետո անցնելու է ծառայության»:

Ռաֆիկն այժմ սովորում է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, ընտրել է փրկարարի մասնագիտությունը: Ինստիտուտում նույնպես նրան մեծ ցնծությամբ են ընդունել, այժմ էլ սովորում է անվճար համակարգում:

Անկաշկանդ, ազատ, անվախ. հերոս Թաթուլ Կրպեյանի հերոս ազգակիցը հենց այսպես է պատկերացնում իսկական տանկիստին:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրված տանկիստը վստահ է՝ անհրաժեշտության դեպքում նորից է բարձրանալու դիրքեր, սակայն այս անգամ միայն իր հարազատ տանկով:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Զինված ուժերում նշվում է Տանկիստի օրը:

Տոնդ շնորհավո՛ր, հերո՛ս:

Սյուզի Մուրադյան

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution