Կոստա Ռիկայում գնացքը բախվել է ավտոբուսի, կա ավելի քան 30 տուժած
INTERNATIONAL NEWSՈւրբաթ օրը Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում ուղեւորատար գնացքի ու ավտոբուսի բախման հետեւանքով ավելի քան 30 մարդ է տուժել: Ինչպես հայտնել են փրկարար ծառայությունների ներկայացուցիչները՝ տուժածների շարքերում երեխաներ են ու հղի կանայք: Առնվազն երկու մարդ ծանր վիճակում է:
Վթարը տեղի է ունեցել Կուբա թաղամասի խաչմերուկում: Nación թերթի կայքում տեղադրված լուսանկարներում երեւում է, որ գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջտեղի մասը: Ընդ որում գնացքը գծերից դուրս չի եկել ՝ հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Կոստա Ռիկայի երկաթգծային փոխադրումների ծառայության տվյալներով ամեն ամիս մայրաքաղաքի տարածքում միջինը ութ վթար է լինում գնացքների մասնակցությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



