Աննա Թովմասյանը՝ Արամեի մենահամերգների ու ԱՄՆ-ում անցկացրած օրերի մասին (լուսանկարներ)
PHOTOLife.panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն Life.panorama.am-ը հայտնել է՝ վաղը՝ հոկտեմբերի 9-ին, Լոս Անջելեսում կկայանա Արամեի 10-ամյա գործունեությանը նվիրված առաջին հոբելյանական մենահամերգը, որից հետո նույն համերգային ծրագիրը կկայանա եվրոպական եւ ՌԴ-ի մի քանի քաղաքներում, իսկ վերջում՝ նաեւ Երեւանում:
Կարեւոր մենահամերգն իրականացնելիս՝ Արամեին ուղեկցել է կինը՝ երգչուհի Աննա Թովմասյանը, ով Life.panorama.am-ին պատմել է Միացյալ նահանգներում իրենց հանգստից ու մենահամերգի նախապատրաստական աշխատանքներից.
«Այս պահին գտնվում ենք Լոս Անջելեսում, ուր օրերը գերհագեցած են աշխատանքային պրոցեսներով: Լուսային, ձայնային, ինչպես նաեւ բեմադրական փորձերն արդեն վաղուց ընթանում են, համոզված եմ, որ Արամեի մենահամերգի օրը հանդիսատեսը մեծ բավականություն կստանա»,- մեզ հետ զրույցում նշեց Աննան ու որոշ գաղտնիքներ բացեց սպասվելիք համերգի հետ կապված.
«Համերգը լի է լինելու անակնկալներով, այդ օրը ես ու Արամեն առաջին անգամ կներկայացնենք մեր զուգեգը, ի դեպ՝ զուգերգ կլինի նաեւ Արմինկայի հետ»:
Շարունակությունը՝ այստեղ