Երևանի տոնը շնորհավորել են նաև ազգային փոքրամասնությունները
SOCIETYԵրևանի 2798-րդ տարեդարձը շնորհավորել են նաև մայրաքաղաքում բնակվող ազգային փոքրամասնությունները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության հրապարակին հարակից Խաչքարերի պուրակում ազգային փոքրամասնությունների համույթներն ու անհատ կատարողները համերգային ինքնատիպ ծրագրով ողջունել են Արևի քաղաք Երևանի ծննդյան օրը: Համերգին, ի դեպ, մասնակցել են նաև մարզերից եկած համույթներ ու անհատ կատարողներ: Ընդհանուր առմամբ միջոցառմանը մասնակցել է ազգային փոքրամասնությունների 10 համայնք, այդ թվում` ռուսական, ուկրաինական, բելառուսական, լեհական, վրացական, հրեական, ասորական, քրդական, եզդիական և հունական համայնքները:
Խաչքարերի պուրակում տեղադրված բեմահարթակում ներկայացնելով իրենց ազգային երաժշտարվեստն ու պարարվեստը՝ նրանք ընդգծել են, որ իրենց ելույթները ժողովուրդների բարեկամության ու ազգային մշակույթների երկխոսության յուրօրինակ ազդակ են:



