Հնդկաստանում 13-ամյա աղջիկը մահացել է «հաջողության պահքի» ժամանակ
INTERNATIONAL NEWSՀնդկաստանում հյուծվածությունից դեռահաս աղջիկ է մահացել հուլիսի կեսերից մինչեւ նոյեմբերի առաջին տասնօրյակը շարունակվող ամենամյա պահքի ժամանակ, հայտնում է Times of India–ն։
Պարբերականը գրում է , որ 13-ամյա Արադխանային հիվանդանոց են տեղափոխել 68 օր պահքից հետո, ջրազրկման նշաններով։ Նա չափից երկարատեւ քաղցի հետեւանքով կոմայի մեջ էր ընկել։ Աղջիկը տասը շաբաթ քաղցած էր մնացել՝ տեղի հոգեւորականի խորհդով։ Աղջկա ընտանիքի ոսկերչական բիզնեսը կորուստներ էր կրել , ու հոգեւորականը Արադխանայի ծնողներին խորհուրդ էր տվել պահք պահել, հաջողությունը վերադարձնելու հ ամար։
Միջադեպը առաջացրել է երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության վրդովմունքը, որը մտադիր է անհապաղ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ աղջկա ծնողների նկատմամբ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



