Հնաոճ մեքենաների ցուցադրությունը համալրեց երևանյան տոնակատարությունների շարքը
SOCIETY«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Երևանի Շահումյանի հրապարակում իրականացվեց հնաոճ մեքենաների ցուցադրություն:«Ներկայացված են յուրահատուկ և թանկարժեք նմուշներ, որոնք եզակի են: Դրանցից շատերն այլևս չեն արտադրվում և սեփականատերերն անգամ հատուկ առի թներով են դրանք օգտագործում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամ Գոռ Խաչատրյանը:
Ցուցադրության ներկաները ոգևորված էին, քանի որ մեքենաների մեջ նստելու և ինքնատիպ ֆոտոշարք անելու հնարավորություն ունեին:
Ցուցադրված էր 30-ից ավելի մեքենա, որոնցից շատերը վերանորոգված էին և փոխակերպված:
Սեփականատերերից մեկի խոսքով` ռետրո մեքենա ունենալու համար պետք է այն շատ սիրել, քանի որ շատ մասեր դժվարությամբ են գտնվում կամ անգամ չեն գտնվում:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ամեն տարի մասնակցում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը` նոր մեքենաներ ներկայացնելով:



