Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանությունը սխալմամբ կրակել է բազմության վրա. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հարավարևելյան Հաքքարի գավառի Յուքսեքովա քաղաքի շրջանում ոստիկանության ավտոմեքենայից սխալմամբ կրակել են բազմության վրա: Արդյունքում զոհվել է 4, վիրավորվել 2 մարդ՝ հայտնում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը:
«Մենք չենք քաշել ձգանը, զենքը գործել է ինքն իրեն»,- պարբերականը մեջբերում է ոստիկանության սպաների խոսքերը, որոնք միջադեպի ժամանակ եղել են ավտոմեքենայում: Պարբերականի տեղեկատվությամբ՝ դեպքի վայրը շղթայվել է, դեպքի մասնակիցները ձերբակալվել են:
Հաքքարի գավառի նահանգապետի ներկայացուցչությունում հայտնել են, որ դեպքի փաստով անցկացվում է հետաքննություն:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



