Արաբական կոալիցիան հերքել է Եմենի օդային ռմբակոծությունը
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի ղեկավարած արաբական կոալիցիան հերքել է Եմենի մայրաքաղաք Սանայում անցկացվող հուղարկավորության օդային ռմբակոծությունը, հաղորդում է Reuters-ը` հղում անելով իր աղբյուրին:
«Այդ նպատակով բացարձակապես ոչ մի գործողություն չի իրականացվել»,- հայտնել է աղբյուրը` հղում անելով կոալիցիայի ղեկավարության տվյալներին:
Կոալիցիան նշել է, որ հարվածները կարող են պայմանավորված լինել այլ պատճառներով` պարզաբանելով, որ նմանատիպ գործողություններն իրենց նպատակը չեն հանդիսանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը օդային հարվածների են ենթարկել Եմենի մայրաքաղաք Սանայում տեղի ունեցող հուղարկավորության արարողությունը, որի արդյունքում 82 զոհ և 450 վիրավոր կա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



