Վրաստանի խորհրդարան է անցնում երրորդ ուժը
INTERNATIONAL NEWSՎրաստանի նոր խորհրդարանական ընտրություններում 5-տոկոսանոց շեմը կարող է անցնել եւս մեկ քաղաքական ուժ, որը կմիանա «Վրացական երազանքին» եւ «Միացյալ ազգային շարժումին»։Այս մասին են վկայում Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատեղամասերից ստացած քվեների 82,55 տոկոսի (3702-ից 3045-ի) տվյալները:
ԿԸՀ տվյալներով՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանը» ստացել է ձայների 49,26 տոկոսը, «Միասնական ազգային շարժումը»՝ 26,46 տոկոսը: 5 տոկոսի անցողիկ շեմը հաղթահարում է «Դավիդ Թարխան-Մոուրավի, Իրմա Իվանիշվիլի-Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը:
5 տոկոսի շեմին մոտ է Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը (4,58 տոկոս):
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
A Birthday in Italy with Unibank
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



