Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Համաշխարհային էներգետիկ ֆորումին
INTERNATIONAL NEWSԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ XXIII ֆորումին մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը: Այդ մասին կիրակի հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայությունը:
«Ստամբուլի Աթաթյուրքի միջազգային օդանավակայանում, որտեղ փողփողում էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, նախագահ Իլհամ Ալիևի պատվին շարք է կանգնեցվել պատվո պահակախումբը: Պատվո պահակախմբի պետը զեկույց է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևին: Պետության ղեկավարը ողջունել է պատվո պահակախմբի զինվորներին»,- հայտնել է մամլո-ծառայությունը:
Հաղորդվում է, որ Ալիևին դիմավորել են պետության և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



