Ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը կկազմի 1 միլիարդ դոլար
INTERNATIONAL NEWSՌուս-թուրքական ներդրումային հիմնադրամի կապիտալը կկազմի 1 միլիարդ դոլար, սակայն հետագայում այդ թիվը կարող է աճել, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին:
«Առաջին փուլում (Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու) խոսքը յուրաքանչյուր կողմից այնտեղ 500 միլիոն դոլարի ներդրման մասին է: Այդպիսով, հիմնադրամի սկզբնական կապիտալը կկազմի 1 միլիարդ դոլար: Հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, ավելի շատ միջոցներ կարող են ներդրվել»,- ասել է Զեյբեկչին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ հանդիպումից հետո:
Զեյբեկչին նաև հույս է հայտնել , որ կհանվեն թուրքական մրգեր և բանջարեղեններ Ռուսաստան արտահանման արգելքները: Նրա խոսքով` այդ հարցը շուտով կքննարկվի:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



