Իրանը պատրաստ է բուժման համար ընդունել Եմենի մայրաքաղաքում ավիահարվածից տուժածներին
INTERNATIONAL NEWSԻրանը պատրաստ է ընդունել Եմենի մայրաքաղաք Սանեում սգո արարողության ժամանակ ավիահարվածից տուժածներին: Այդ մասին գրավոր կերպով հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին իր եմենցի գործընկերոջը:
Ինչպես հայտնում է Sputnik-ը` վկայակոչելով Լարիջանիին, Իրանը պատրաստ է «տուժածներին ուղարկել հումանիտար օգնություն, բժշկական անձնակազմ, դեղ և սննամթերք, ինչպես նաև վիրավորներին բուժման համար տեղափոխել Իրանի հիվանդանոցներ»:
Ընդ որում՝ նա նշել է, որ որոշ երկրներ, որոնք ներկայացվում են որպես մարդու իրավունքների պաշտպաններ, լռում են և ուշադրություն չեն դարձնում Եմենում իրավիճակի վրա:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



