Իրաքը Թուրքիային թույլ չի տա մասնակցել Մոսուլի ազատագրման գործողություններին. Իրաքի վարչապետ
INTERNATIONAL NEWSԻրաքի իշխանությունները թուրք զինծառայողներին թույլ չեն տա մասնակցել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողություններին: Այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին՝ ելույթ ունենալով Քերբելեում մամլո ասուլիսի ժամանակ:
«Թուրքական ուժերին երբեք թույլ չի տրվի մասնակցել Մոսուլի ազատագրմանը»,- մեջբերում է As Sumaria հեռուստաալիքը ալ-Աբադիի խոսքերը: Ընդ որում՝ վարչապետն ընդգծել է, որ «սահմանից դուրս իր ուժերը տեղակայելու Անկարայի նախագիծը» Իրաքի ինքնիշխանության խախտում է:
Իր հերթին, ինչպես ավելի վաղ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Իրաքի Բաշիկա ճամբարում տեղակայված թուրքական զորախմբերը մնում են միայն ահաբեկիչների դեմ պայքարի համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



