Հայիթիում «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի. Reuters
INTERNATIONAL NEWSՀայիթիում մոլեգնած «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը հասել Է հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ զանգվածային թաղումների հետեւանքով երկրում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում, ինչը 13 մարդ մահվան պատճառ Է դարձել:
Իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել տարերքի հարվածից զոհվածների հիշատակին:
Հոկտեմբերի 9-ին երկրում պետք Է անցկացվեին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, սակայն փոթորկի պատճառով քվեարկությունը հետաձգվել Է անորոշ ժամանակով: Ընդսմին Հայիթիի Ժամանակավոր ընտրական խորհուրդը խոստացել Է ընտրությունների նոր ամսաթիվը հայտնել մինչեւ հոկտեմբերի 12-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



