Ավստրիայի ոստիկանությունը մոտ 10.000 սիրիացի փախստականի է սպասում օրվա ընթացքում
INTERNATIONAL NEWSԱվստրիայի ոստիկանությունը սպասում է, որ այսօր օրվա ընթացքում Հունգարիայի սահմանով երկիր կժամանի մինչև 10.000 սիրիացի փախստական։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ այս գիշեր և առավոտյան արդեն մոտ 4.000 փախստական է ժամանել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Հունգարիայից սահմանին են մոտենում ավտոբուսներ, որոնք մարդկանց բերում են անմիջապես «Քելեթի» կայարանի մոտ։
Հունգարական իշխանությունները խոստացել էին տեղափոխել միայն այն փախստականներին, որոնք որոշել էին ոտքով գնալ դեպի Ավստրիա։ Ավստրիացիները, իրենց հերթին, ավտոբուսներ և գնացքներ են հատկացրել՝ մարդկանց Վիեննա և Զալցբուրգ տեղափոխելու համար։
Սիրիացի փախստականներով առաջին գնացքն արդեն ժամանել է Վիեննա։ Աշխատակիցների հաշվարկներով՝ դրանում եղել է մոտ 350 մարդ։ Եվս մի գնացք այժմ ճանապարհին է դեպի Զալցբուրգ, ուր պետք է ժամանի մոտ 450 փախստական։ Նրանց մեծամասնության նպատակը Գերմանիան է։



