Ֆրանսիան Միջազգային դատարանին խնդրելու է հետաքննել պատերազմական հանցագործությունները Սիրիայում
INTERNATIONAL NEWSՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էյրոն հայտարարել Է, որ Փարիզը կդիմի Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ) Սիրիայում կատարված հնարավոր պատերազմական հանցագործությունները հետաքննելու շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան մտադիր Է կապվել դատարանի գլխավոր դատախազի հետ՝ իմանալու, թե ինչ ձեւով կարող Է հետաքննությունն սկսվել»,- ասել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով France Inter ռադիոկայանի եթերում:
Հոկտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Էր, որ Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչները դարձել են պատերազմական հանցագործությունների զոհեր, նշելով, որ դրանք կատարողները կենթարկվեն պատասխանատվության, այդ թվում՝ ՄՔԴ-ի առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



