Բեյոնսեի քրոջ երաժշտական ալբոմն առաջին տեղում է
PHOTOՍոլանժ Նոուելսը հանրությանն է ներկայացրել իր երաժշտական ալբոմը, որն արդեն առաջին տեղում է:
Սոլանժը, ով Բեյոնսեի կրտսեր քույրն է, իր՝ A Seat At The Table ալբոմով գտնվում է the Billboard 200 Chart-ի առաջին տեղում:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, 30-ամյա երգչուհին այս ալբոմը ստեղծել չորս տարվա ընթացքում, որը 72 միլիոն օրինակ վաճառվելու շնորհիվ սեպտեմբերի 30-ին Billboard-ում առաջինն է դարձել:
Սա Սոլանժի թվով երրորդ ալբոմն է:
Բեյոնսեսն և Սոլանժն առաջին քույրերն են, որ երկուսն էլ ճանաչվել են ալբոմների վաճառքով առաջատարներ:
Բեյոնսեն, ով վերջերս ավարտել է իր համաշխարհային համերգային շրջագայությունը, ունի վեց ալբոմներ, որոնք առաջին տեղն են գրավել՝ այդ թվում նրա վերջին՝ Lemonade ալբոմը:
Բեյոնսեն շնորհավորել է իր քրոջը և խոստովանել, որ հպարտանում է նրանով: