Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում բարձրացրել է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալած անձի հարցը
INTERNATIONAL NEWSԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբի նիստին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը բարձրացրել է նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, ով մեղադրվում է Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նիստին բարձրացրեցի նույն խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը: Նա մեղադրվում է Միլանի դատախազության կողմից 2012-2014 թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար, ինչը հեղինակազրկում է ԵԺԿ քաղաքական ընտանիքի հեղինակությունը եվրոպացիների աչքում: Խնդրի շուրջ արձագանքեց նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը»,- գրել է Ֆարմանյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



